Ռուսաստանը կաջակցի ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը․ Պուտին

89

politik.am — Ռուսաստանը մտադիր է շարունակել աջակցության ցուցաբերումը ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո:

«Մենք կարծիքներ փոխանակեցինք միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ, մասնավորապես, անդրադարձել ենք Ղարաբաղյան խնդրին, և քանի որ Ռուսաստանը Մինսկի խմբի համանախագահ է, կշարունակի ցուցաբերել աջակցությունն այդ հակամարտության խաղաղ կարգավորման համար», — ասել է ՌԴ նախագահը:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache