Լրահոս

Ռուսաստանը կարող է Հայաստանի «Իսկանդերի» մասին տեղեկություն փոխանցել Ադրբեջանին

 

Օրեցօր Հայաստանի կախվածությունը Ռուսաստանի Դաշնությունից մեծանում է: Դեռևս հայ-ռուսական միացյալ զորախմբի անհրաժեշտությունը փաստերով չապացուցաց, իշխանությունները ԱԺ-ում քննարկման են դնում նոր համաձայնագիր: Ըստ, ԱԺ օրակարգում գտնվող մեկ այլ համաձայնարի, Ռուսաստանը ՀՀ-ին մատակարարվող ռազմական նշանակության արտադրանքի առկայության և նպատակային օգտագործման նկատմամբ հսկողություն պետք է իրականացնի: «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջեւ 2013 թվականի հունիսի 25-ի` «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին» պայմանագրի շրջանակներում մատակարարվող ռազմական նշանակության արտադրանքի առկայության և նպատակային օգտագործման նկատմամբ հսկողության իրականացման կարգի մասին» համաձայնագիրը ևս իշխանությունները պատարստվում են ընդունել առանց ներկայացնելու հիմնավոր փաստեր, թե որքանով է այն բխում Հայաստանի Հանրապետության շահերից:

Այս համաձայնագրի հապշտապ ընդունումը՝ մեզ առիթ է տալիս կասկածելու, որ Ռուսաստանը Հայաստանին ստիպում է արագ ընդունել այն, որպեսզի ավելորդ անհանգստություն չպատճառի մեր երկրի հետ կոնֆլիկտի մեջ գտնվող Ադրբեջանին:

Հայաստանի իշխանությունները վերջին շրջանում հաճախ էին հայտարարում այն մասին, որ մեր երկիրը ունի գերժամանակակից ԻՍԿԱՆԴԵՐ Մ համակարգ, որով ցանկացած պահի կարող է պատժել Ադրբեջանին: Այս հայտարարությունները խաթարում էին ռուս-ադրբեջանական բարեկամական հարաբերությունները, քանի որ այդ համակարգերը Հայաստանը ձեռք էր բերել Ռուսաստանի Դաշնությունից 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո:

Եվ ահա, Ռուսաստանը շտապում է հանգստացնել իր դաշնակից Ադրբեջանին՝ ստիպելով Հայաստանին ընդունել այնպիսի համաձայնագիր, որով մեր երկրին մատակարարաված զենքը, այդ թվում գովերգված Իսկանդերները, կգտնվի ՌԴ վերահսկողության ներքո: Այս համաձայնագրով Ռուսաստանը կիմանա Հայաստանի ձեռքում գտնվող Իսկանդերի շարժի մասին ամեն բան: Նա կարող է այդ տեղեկատվությունը կիսվել նաև Ադրբեջանի հետ, որպեսզի այդ երկիրը հանգիստ լինի: Շատերը կարող են ասել, թե պայմանագրի դրույթներով արգելված է տեղեկատվության տրամադրումը երրորդ կողմի, սակայն քաջատեղյակ լինելով ՌԴ ոճին, կարելի է անգամ այդ քայլը սպասել նրանից:

   

Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing