Ռուսաստանը կոշտ ճնշման տակ է հայտնվել. ում նյարդերը տեղի կտան

1

Մարտի 18-ին Ռուսաստանում նախագահական ընտրություններ են կայանալու, սակայն երկրի շուրջ եռացող կրքերն ամենեւին էլ «նախընտրական» չեն: Ռուսաստանի վրա մեծ ճնշում է գործադրվում, եւ նրան վերադարձնում են նախկին «պարտքերը»:Ռուսաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը հայտարարել է, որ Ռուսաստանի զինված ուժերի զինծառայողների կյանքին վտանգի դեպքում ՌԴ-ն պատասխան գործողությունների կդիմի:

Գլխավոր շտաբի պետի խոսքով, ԱՄՆ-ն մտադիր է Սիրիայի մայրաքաղաքի կառավարական թաղամասերին հարվածել՝ նախապես մեղադրելով Բաշար Ասադի վարչակարգին ու վերջինիս աջակցող Ռուսաստանին հակառակորդների դեմ քիմիական զենք կիրառելու մեջ:Սիրիայում, փաստացի, եւս մեկ անգամ կարող է ռուս-ամերիկյան բախում լինել: Խոշորագույն բախումը տեղի էր ունեցել փետրվարի 7-ին, երբ ամերիկյան հարվածի հետեւանքով տասնյակ կամ հարյուրավոր ռուս զինվորականներ էին սպանվել: Այսօր ամերիկյան կոալիցիան հայտնել է, որ ռուսներն իրենց զինվորների մարմինները դուրս են բերել Դեյր էզ-Զորից:

Երեկ էլ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Ռուսաստանին մեղադրել է նախկին գործակալ Սկրիպալի ու նրա դստեր թունավորման մեջ: Հայտնվում է, որ գործակալին ու դստերը թունավորել են նյարդային համակարգը կաթվածահար անող «Նովիչոկ» նյութով, որն արտադրվում է Ռուսաստանում:Մեծ Բրիտանիան, նաեւ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան Ռուսաստանին կոչ են արել բացատրություններ տալ: Հակառակ դեպքում Լոնդոնը սպառնացել է պատժամիջոցների դիմել:

Ռուսաստանը բարդ աշխարհքաղաքական վիճակում է հայտնվել ընտրություններից 5 օր առաջ: Առնվազն երեք գերտերություն Ռուսաստանին մեղադրում են Բրիտանիայի տարածքում թույն կիրառելու մեջ, ԱՄՆ-ն խոստանում է Սիրիայում հարվածել կառավարական ուժերին, ընթացքի մեջ է նաեւ ԱՄՆ ընտրություններին Ռուսաստանի միջամտության հարցով հետաքննությունը:Ու՞մ նյարդերն առաջինը տեղի կտան:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache