good-banner
Լրահոս

Ռուսաստանը կշարունակի Ադրբեջանին զենք վաճառել. ՌԴ փոխվարչապետ

 

aliev_putin1-600x323

armlur.am-ը գրում է. Ըստ Ռուսական TASS լրատվական գործակալության` Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակելու է զենք վաճառել Ադրբեջանին՝ այդ երկրի հետ ունեցած պայմանագրային պարտավորություններին համապատասխան։ Պատասխանելով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ Սերժ Սարգսյանի` երեկ Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպմանն արած հայտարարության մասին լրագրողի հարցին` Ռոգոզինն ասել է. «Ամեն ինչ պայմանագրերին համապատասխան է։ Մեզ համար երկու երկրներն էլ մեր ռազմավարական գործընկերներն են»։ Այսպիսով` ի՞նչ է ստացվում. Հայաստանը, որ մինչ այս գոնե դե յուրե համարվում էր Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը, այս մի քանի օրերի ընթացքում «սահուն կերպով» վերածվում է ռազմավարական գործընկերոջ: Դժվար թե, ՌԴ փոխվարչապետը չի գիտակցում, թե ինչ տարբերություն կա «ռազմավարական դաշնակցի» եւ «ռազմավարական գործընկերոջ» միջեւ: Ընդգծենք, որ այսօր Բաքվում նույնաբովանդակ հայտարարություն է արել նաեւ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը` հավելելով, թե «Ռուսաստանի համար հավասարապես կարեւոր են ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ադրբեջանը»: Սա, իհարկե, կարելի էր ընկալել որպես դիվանագիտական հայտարարություն, եթե դրան զուգահեռ չհնչեր ռուսական զենքի վաճառքը շարունակելու վերաբերյալ Ռոգոզինի արդեն շատ կոնկրետ` ոչ դիվանագիտական հայտարարությունը: Այսպիսով` Հայաստանի իշխանությունները դաշնակից Ռուսաստանից ստանում են ապտակը ապտակի ետեւից, ափսոս միայն, որ այդ ապտակների ցավը կրում են ոչ թե նրանք, այլ սահմանին իրենց կյանքը վտանգող հայ զինվորներն ու նրանց հարազատները:

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

hing.am

hing.am