Լրահոս

Ռուսաստանը մեկ տարի Հայաստանում կփորձարկի Իլ-76 ինքնաթիռը և Մի-38 ուղղաթիռը

 

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն հուլիսի 26-ին, ընդունել է Ռուսաստանի Քաղաքացիական ավիացիայի պետական գիտափորձարարական ինստիտուտի գլխավոր տնօրենի տեղակալ, Թռիչքափորձարարական կենտրոնի ղեկավար Ռուբեն Եսայանին, նույն ինստիտուտի գլխավոր տնօրենի տեղակալ, Ավիացիոն սերտիֆիկացման կենտրոնի տնօրեն Օլեգ Ստադոմսկիին  և Իլյուշինի անվան ավիացիոն համալիրի գլխավոր կոնստրուկտոր Նիկոլայ Տալիկովին:

Ինչպես  տեղեկացրին տեղեկացրին ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում գործընկերները նշել են, որ շուրջ մեկ տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության բարձր լեռնային շրջաններում և օդի բարձր ջերմաստիճանային պայմաններում նախատեսում են Իլ-76 ինքնաթիռի և Մի-38  բազմանպատակ ուղղաթիռի փորձարկումների իրականացում:

Բարձր լեռնային շրջաններում և օդի բարձր ջերմաստիճանային պայմաններում ռուսական ավիացիոն տեխնիկայի թռիչքային փորձարկումների նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ:

Թռիչքային փորձարկումները կնպաստեն ՀՀ-ի և Ռուսաստանի Դաշնության ավիացիոն բնագավառում համագործակցության ընդլայնմանը:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

politik.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing