Լրահոս

Ռուսաստանը «մեծ պայթյունի» սպասման մեջ է

 

Թրամփի ու Պուտինի հանդիպումից հետո ռուսական մեդիա-փորձագիտական շրջանակներում խոսում են Ռուսաստանի հանդեպ ճնշման ուժեղացման հնարավորության մասին, եւ կրկին հայտնվել են «մեծ պայթյունի» սպասումներ, որոնք պետք է լիցքաթափեն ներքին իրավիճակը: Ռուսական մեդիայում հարցնում են, թե որտեղ է այս անգամ «պատռվելու»: Իսկ դրա համար ներկայում իրավիճակն «իդեալական» է:
2017 թ. առաջին 6 ամիսներին կապիտալի արտահոսքը Ռուսաստանից հասել է 14,7 միլիարդ դոլարի, հայտնել է Ռուսաստանի Կենտրոնական բանկը: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածում երկրից դուրս է բերվել 8,6 միլիարդ դոլար:
Գազպրոմը հայտարարել է, որ ամերիկյան հնարավոր նոր պատժամիջոցները կարող են խաչ քաշել Գազպրոմի երկու խոշոր նախագծերի՝ Հյուսիսային հոսք 2-ի եւ Թուրքական հոսքի վրա, գրում է Վեդոմոստին:
Սպիտակ տունը հավանություն է տվել Ռուսաստանի ու Իրանի հանդեպ պատժամիջոցների նոր փաթեթին, որը ներկայում քննարկվում է Կոնգրեսում: ԱՄՆ Սենատն այս փաթեթին հավանություն է տվել հունիսի 15-ին:
Ավարտվել է Թաթարստանի ու Ռուսաստանի միջեւ պայմանագրի ժամկետը, եւ եթե պայմանագիրը չերկարացվի, Թաթարստանն ավտոմատ դուրս է մնում Ռուսաստանի կազմից: Կրեմլը հայտարարել է, որ չի ցանկանում երկարացնել Թաթարստանի «հատուկ կարգավիճակը», Կազանն իր հերթին հայտարարել է, որ այլ կարգավիճակ իրեն ձեռնտու չէ: Մոսկվայի ու Կազանի մեջ հնարավոր է նոր սկանդալ, առայժմ իշխանության «յառլիկը» տալիս է Մոսկվան:
Վերջերս տեղի են ունեցել չեչենա-դաղստանյան բախումներ, այն բանից հետո, երբ Կադիրովի դեմ տասնյակ մարդկանց հանդեպ դաժան հաշվեհարդարի մեղադրանքներ են հայտնվել: ԶԼՄ-ները գրում են, որ Կադիրովը դաղստանցիների հետ բախումներ է հրահրել՝ Պուտինին ցույց տալու համար, թե ինչ կլինի Կովկասում, եթե Պուտինը «հանձնի» իրեն:
Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը լիակատար պարտություն է կրել, փորձելով «պահել» Ուկրաինան: Հուլիսի 11-ին Եվրամիությունը վերջնականապես վավերացրել է Ուկրաինայի ասոցիացիան, Կիեւը հայտարարել է ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհային քարտեզի մշակման եւ Ռուսաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմ սահմանելու մասին:
ԱՄՆ-ն վերջերս Փեթրիոթ հրթիռներ է տեղակայել Լեհաստանում ու Լիտվայում:
Արդյոք «մեծ պայթյունը» տեղի կունենա նախքան Պուտինը կհայտարարի հերթական ժամկետին առաջադրվելու մասին: Թե՞ «պոլիտբյուրոն» կորոշի, որ նման իրավիճակում պետք է այլ թեկնածու:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing