Ռուսաստանը ոչ պրոֆեսիոնալ է համարում ՀՀ ԱԳՆ-ի՝ Խաչատուրովին վերոհիշյալ պաշտոնից հեռացնելու վերաբերյալ հայտարարությունը

38

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին հետ կանչելու գործընթացի առնչությամբ հանրային քննարկումները և պարզաբանումները Երևանում ոչ արդյունավետ են համարում, գրում է interfax.ru-ն:

«Անարդյունավետ ենք համարում ՀԱՊԿ կանոնադրության, ընթացակարգի կանոնների և այլ փաստաթղթերի վերաբերյալ հանրային քննարկումները և պարզաբանումները, որոնք մեզ քաջ հայտնի են, և որոնց խիստ համապատասխանությամբ էլ Հայաստանը կառուցում է կազմակերպության շրջանակներում համագործակցությունը»,- գործակալությանը հայտարարել է Երևանում բարձրաստիճան աղբյուրը՝ պատասխանելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոխարինման ընթացակարգը սկսելու մասին Երևանում հնչած հայտարարությունների ոչ պրոֆեսիոնալ լինելու մասին Մոսկվայում բարձրաստիճան դիվանագիտկաան աղբյուրի հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքին:

«Մեր ռուս գործընկերների հետ մենք կառուցողական և բովանդակալից երկխոսություն ունենք երկկողմ և բազմակողմ օրակարգի բոլոր ուղղություններով, որն իրականացվում է ռուս-հայկական դաշնակցական հարաբերությունների ոգով և կայացած հուսալի կապի միջոցներով»,- նշել է գործակալության զրուցակիցը:

Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունը հայտարարել է, որ ՀԱՊԿ գործընթացի կանոնների համաձայն՝ հենց հայկական կողմը պետք է պաշտոնապես նախաձեռնի Գլխավոր քարտուղարի պաշտոնից իր քաղաքացու հետկանչումը, եթե Երևանում դրա վերաբերյալ արդեն պաշտոնական որոշումը կայացվել է: ՌԴ ԱԳՆ-ից նաև հայտնել են, որ տվյալ հարցի շուրջ հայկական կողմին բոլոր անհրաժեշտ բացատրությունները տրվել են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի ու նրա հայազգի պաշտոնակից Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցի ընթացքում:

Մինչդեռ ՌԴ դիվանագիտության բարձրաստիճան աղբյուրը ՏԱՍՍ գործակալության հետ նույն թեմայի շուրջ զրույցում նշել է, որ պաշտոնական Երևանի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին փոխարինելու վերաբերյալ  հայտարարությունը «ոչ պրոֆեսիոնալիզմի նշան է»:

Աղբյուրը մանրամասնել է, որ «Ռուսաստանը ոչ պրոֆեսիոնալ է համարում ՀՀ ԱԳՆ-ի՝ Խաչատուրովին վերոհիշյալ պաշտոնից հեռացնելու վերաբերյալ հայտարարությունը»:

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache