Ռուսաստանը օկուպացնում է Հայաստանը

1

 

Օրերս Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի հարավային ռազմական շրջանի շտաբը տարածեց հաղորդագրություն, ըստ որի Հայաստանում պետք է տեղակայվեն ՌԴ ԶՈւ Ռազմական ոստիկանության ստորաբաժանումները: Հրազենով զինված այս ստորաբաժանումները նախատեսվում է տեղակայել Երևանում և Գյումրիում, հակառակ այն հանգամանքի, որ ռուսաստանյան ռազմական ոստիկանության տեղակայումը Հայաստանում ապօրինի է և ամրագրված չէ որևէ միջպետական պայմանագրով: Այս մասին առավել մանրամասն և փաստարկված խոսել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը:

Վերջին տարիներին, ՌԴ գործունեությունը Հայաստանում տպավորություն է ստեղծում, որ այդ երկիրը քայլ առ քայլ օկուպացնում է մեր երկիրը: Առաջին քայլն այն էր, երբ 2010 թվականին ռուսական 102-րդ ռազմաբազայի տեղակայման ժամկետը ավելացվեց 49 տարով, հաջորդ քայլը 2013-ին էր, երբ ստիպողաբար Հայաստանը հրաժարվեց ԵՄ հետ ասոցացման պայմանագրից և դարձավ ԵԱՏՄ միության անդամ: Այս միությանը միանալով՝ Հայաստանը կորցրեց իր տնտեսական անկախությունը և լիարժեք կախման մեջ ընկավ ՌԴ-ից: Հաջորդ քայլով ՌԴ-ն վերցրեց մեր երկրի Հակաօդային պաշտպանությունը իր ձեռքի տակ: Հայաստանը 2016-ին ՌԴ հետ ստեղծեց միասնական ՀՕՊ համակարգ և ստացվում է, որ մենք առանց Մոսկվայի չենք կարող նաև մեր երկինքը պաշտպանել: Նույն տարում Հայաստանում ստեղծվեց հայ-ռուսական միավորված զորամիավորում, որը կրկին չի կարող զբաղվել Հայաստանի պաշտպանությամբ առանց ՌԴ հետ համաձայնության:

Եվ, ահա, այսքանից հետո ՌԴ-ն Հայաստանում ստեղծում է ռազմական ոստիկանություն՝ չունենալով միջպետական պայմանագրային հենք ու այս մասին հայտարավում է, ոչ թե երկու երկրների նախագահների հանդիպման ժամանակ, այլ այդ մասին հայտարարում է ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի շտաբը: Պատկերացրեցիք չէ, թե որքան է նվազել ՀՀ կարգավիճակը այդ երկրի համար: Եվ չպետք է զարմանալ, որ մի օր այդ նույն հարավային ռազմական շրջանի շտաբը կարող է հայտարարել, որ Հայաստանը պետք է իր անկախությունը զիջի ՌԴ-ին, քանի որ այդպես առավել անվտանգ կարող ենք ապրել:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache