Լրահոս

Ռուսաստանը թույլ չի տալիս, որ Ադրբեջանը ճանաչվի ագրեսոր

 

Եվ այսպես, Հայաստանի պաշտպանության նախարարության ղեկավարությունը հեռացվեց առանց որեւէ բացատրության: Նախարարության ղեկավար նշանակվեց ռազմական գործին առնչություն չունեցող մարդ, անգլերենի մասնագետ, ով սովորել է ԱՄՆ-ում:

Թվում էր, վերջապես նախարարությունը գլխավորել է «պրո-ամերիկյան» գործիչ, համենայնդեպս այդպիսին ներկայացող: Տրամաբանական կլիներ, եթե նախարարությունը հարաբերություններ զարգացներ ՆԱՏՕ-ի հետ եւ փորձեր սպառազինութուն ձեռք բերել Դաշինքի անդամ երկրներից:Սակայն դա տեղի չունեցավ, եւ ավելին, սպառազինության եւ տեխնիկական զարգացման համար պատասխանատուն հայտարարում է, թե ամերիկյան զենքը ավելի վատն է, քան ռուսականը, եւ որ Ռուսաստանը միջազգային ասպարեզում ավելի հաջողակ է, քան ԱՄՆ-ն: Այդ մարդը կամ հիմար է, կամ անգաժավորված: Նա մոսկովյան բիզնեսմեն է, կապված ռուսական շահերին:

Ընդ որում, նա իր գործողությունները համաձայնեցնում է պաշտպանության նախարարության ղեկավարության հետ:Ռուսաստանը զենք է մատակարարում Ադրբեջանին ու Հայաստանին, հայտարարելով, թե պահում է ուժերի հավասարակշռությունը Հարավային Կովկասում: Սակայն ինչո՞ւ է պահում հավասարակշռությունը, եթե Հայաստանը Ռուսաստանի «դաշնակիցն» է, թե՞ դա այդպես չէ: Իհարկե այդպես չէ, Ռուսաստանը Ադրբեջանին ավելի շատ է մատակարարում, քան Հայաստանին, ինչ հավասարակշռության մասին է խոսքը:Բացի այդ, եթե Ռուսաստանը Հայաստանին արգելում է սպառազինություն ձեռք բերել այլ պետություններից, ապա Ադրբեջանը հաջողությամբ ձեռք է բերում Իսրայելից, Թուրքիայից, ինչպես նաեւ ՀԱՊԿ-ում Հայաստանի «դաշնակիցներից»:Ներկայում ՆԱՏՕ-ի եկրները պատրաստ են Հայաստանին տրամադրել ամենաժամանակակից սպառազինություն, սակայն Ռուսաստանն արգելում է, եւ Հայաստանը չի համարձակվում սպառազինության նոր մատակարար ձեռք բերել:

ՆԱՏՕ-ն լիովին պատրաստ է սահմանել ագրեսորին Հայաստան-Ադրբեջան դիմակայության մեջ, սակայն դա կարող է բերել Ռուսաստանի հակազդեցությանը եւ կարող է հետեւանքներ ունենալ, քանի որ Ռուսաստանը մասնակցում է Մինսկի խմբին, որի շնորհիվ ռուսներն արգելում են հայերին հասնել Ղարաբաղի ճանաչմանը որպես պետություն, ինչի մասին բազմիցս հայտարարել են ռուս քաղաքական գործիչները:Ըստ էության, Ռուսաստանն ամենեւին էլ դաշնակից ու գործընկեր չէ, այլ հնացած զենքի մատակարար: Ընդ որում, Արեւմուտքը զենք կմատակարարեր ավելի էժան գներով: Հայ հանրությունն այդպես էլ չպարզեց, թե ինչ գնով են ռուսները զենք վաճառում Հայաստանին:

Եվ ինչ նպատակով են մատակարարվում զենքի որոշ տեսակներ: Մեր պաշտպանության կամ հարձակման համա՞ր, թե դա ամենեւին էլ մեզ համար չէ:Փակ շրջան է կարծես թե, կամ ավելի ճիշտ՝ քաղաքական փակուղի, որում հայտնվել է Հայաստանը: Այնուամենայնիվ առաջացել է բարենպաստ իրավիճակ, եւ պետք է սպասել դրական արդյունքներ: Աշխարհում ոչ մի տեղ չկա նախադեպ, երբ պաշտպանության նախարարը մասնակցում է խորհրդարանի ընտրությանը որպես թեկնածու: Հայաստանում պաշտպանության նախարարը գլխավորում է իշխող կուսակցության ցուցակը:

Դա հրաշալի է, քանի որ եթե նա ընտրվի, իսկ դա անկասկած տեղի կունենա, պաշտպանության նախարարի պաշտոնը կազատվի եւ հնարավոր է նշանակվի զինվորական: Եթե իհարկե ռուսներն այդ պաշտոնում չնշանակեն իրենց մարդուն: Այդպիսին է վասալային կազմավորման ճակատագիրը, որն առայժմ ՄԱԿ-ում ընդունվում է որպես անկախ պետություն:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing