Լրահոս

Ռուսաստանը խոշոր սադրանք է պատրաստում Հայաստանում

 

arm146428370235

lragir.am-ը գրում է.Ռուսները տեսան, որ Սիրիայում հասան այն բանին, որ իրենց հետ խոսում են, չնայած պատժամիջոցներին: Ճիշտ է, նրանց գրեթե ոչինչ չհաջողվեց պոկել ամերիկացիներից, ովքեր նախկինի պես այնքան էլ տրամադրված չեն խոսել ռուսների հետ, բայց խոսակցություն տեղի է ունենում:Ռուսաստանի համար հիմա խիստ կարեւոր է, որ Պուտինին մարդու տեղ դնեն, եւ Արեւմուտքը երկխոսություն սկսեր իր հետ:Ցանկություն կար նույնն անել նաեւ ղարաբաղյան թեմայով: Հնարավորությունները քիչ էին, բայց ինչ որ բան ստացվեց, եւ Քերրին խոսում է Լավրովի հետ, ով Վիեննայում սեղանի մոտ նստած էր ինչպես չարություն արած անչափահաս, իսկ բանակցությունները ղեկավարում էր Քերրին, ով հայերին ցույց տվեց՝ ահա ձեր գործընկերը եւ անվտանգության երաշխավորը, բավարարվեք, եթե կարող եք:Ռուսաստանը ոչ թե պարզապես պարտվել է, ինչպես համարվում էր նախկինում, եւ չի կարողացել ձեռք բերել ոչ միայն նոր դիրքեր, քանի որ Հայաստանը, պարտվելով պատերազմը, օգնություն չի խնդրել, այլեւ կորցրել է այն դիրքերը, որոնք ուներ: Հիմա պետք է վրեժ լուծել, քանի որ Հայաստանին որպես «սխալված» երկիր ներկայացնելու միակ ձեւը Ադրբեջանին ինչ որ առավելություններ տալն է:Հայաստանն այլեւս չի կարող մնալ Ռուսաստանի գործընկերը, քանի որ Ռուսաստանը գործընկեր չէ եւ զենք չի մատակարարում: Ի՞նչ անել, եթե հայ զինվորականները քաղաքական ղեկավարությունից պահանջում են արդիականացնել հայկական արտաքին քաղաքականությունը:Հայաստանը պատրաստ է ընդունել ՆԱՏՕ-ի նոր ծրագիրը, որը մշակվել է Արեւելյան Եվրոպայի որոշ երկրների համար: Ռուսաստանի համար այս հանգամանքն աղետ է, եւ խնդիրը նույնիսկ այն չէ, որ Հայաստանը կընդունի այդ ծրագիրը: Ռուսաստանը չի կարող նախկինի պես Թուրքիային մղել խանգարելու ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերությունների զարգացմանը:Ռուսաստանն այն աստիճան շփոթված է իր բազմաթիվ ստորություններից հետո, որ Հայաստանի կողմից ՆԱՏՕ-ի նոր ծրագրի ընդունման դեմ բացահայտ հանդես գալն առավել քան ճչացող կլիներ: Պետք է ձեռնարկել ինչ որ նոր բան, այսինքն սադրել Հայաստանին: Եվ հնարավոր է՝ ոչ միայն Հայաստանին:Այս իրավիճակում, այսինքն պատժամիջոցների եւ ապագա նախագահ Քլինթոնի ու նրա թիմի՝ Ռուսաստանին խեղդելու մտադրությունների ժամանակաշրջանում ՆԱՏՕ-ին Հայաստանի ինտեգրմանը խանգարելը պարզապես մարտահրավեր չի լինի: Դա բացահայտ վեճ է ՆԱՏՕ-ի հետ, ինչը Արեւմտյան հանրությանն ավելի կտրամադրի Ռուսաստանի դեմ:Ի՞նչ կարող է ձեռնարկել Ռուսաստանը:Ադրբեջանի հետ պատերազմը կարող է կրկնվել, ընդ որում՝ լիովին այլ ձեւաչափով: Մենք ժամանակին պնդել էինք, որ Ադրբեջանը միայնակ, առանց Թուրքիայի չի սկսի պատերազմը, սակայն մեծ պատերազմ չի սկսի առանց Թուրքիայի մասնակցության: Պատերազմն, իսկապես, մեծ չէր, այլ սահմանափակվեց խոշոր բախմամբ, քանի որ Ադրբեջանը երբեք մեծ պատերազմ չի ծրագրել մեն մենակ Հայաստանի դեմ:Ռուսաստանը հասկացավ, որ չի կարող սպասել Հայաստանի արագ պարտությանը, եւ երկարատեւ պատերազմի ընթացքում ԱՄՆ-ն կարող է միջամտել իրադարձություններին: Այս ամենը ռուսների շահից չէր բխում, եւ Հայաստանին հերթական անգամ ստիպեցին ստորագրել հաշտությունը:Այս անգամ էլ Հարավային Կովկասում Թուրքիայի մասնակցությամբ մեծ պատերազմը դժվար թե հնարավոր է, բայց արդեն այլ պատճառներով: Թուրքիան ոչ միայն շահագրգռված չէ մասնակցության մեջ, այլեւ շահագրգռված չէր ապրիլյան պատերազմով:Ռուսներն այս անգամ կարող են սադրել բողոքի ելույթներ Հայաստանում, բայց հասկանալի չէ, թե ում դեմ: Ռուսներին լիովին ձեռնտու է Սերժ Սարգսյանն ու նրա թիմը, եւ նրանց դեմ հիմա հանդես չեն գա: Այս թիմը լիովին հստակ ու բացահայտ հայտարարել է, որ պետք չէ վերադարձնել կորցրած տարածքները, եւ ընդհանրապես հարթավայրային Ղարաբաղի տարածքները հայերին պետք չեն: Այդպիսով իրականացնելով այդ տարածքները Ադրբեջանին նվիրելու ռուսների երազանքը: Ի՞նչ կարիք կա բողոքներ կազմակերպել յուրայինների դեմ:Կարծես թե մեկուսացման մեջ է հայտնվել նաեւ Գյումրիի ռազմական բազան: Այս բազան Հայաստանի վրա չափազանց թանկ է նստում, լավ կլիներ ռուսներն իրենք վճարեին դրա համար: Այս բազան ըստ էության պետք է պատանդ դառնա, եւ զինծառայողները պետք է դա լավ հասկանան: Հայաստանում ռուսական բազան պետք է պատանդ դառնա, ինչպես հայերն են պատանդ դարձել ռուսների համար: Սակայն ներկայում Հայաստանի դեմ բազան օգտագործելը բարդացել է:Մնում է մեկ թիրախ՝ հայկական զինվորական շրջանակները: Հենց նրանց դեմ էլ կարող են սադրանքներ լինել: Բանակն ինչ որ չափով պահել է ոչ միայն օպերատիվ, այլեւ քաղաքական դիրքերը: Ներկայում դժվար է նրան հակաճառելը: Պետք է վարկաբեկել նրան եւ այդպիսով «կանաչ ճանապարհ» հարթել արտաքին գործերի նախարար Նալբանդյանի համար՝ տարածքներն ադրբեջանցիներին հանձնելու պատրաստակամության մասով:Երեւում է՝ Նալբանդյանին առաջիկայում երախտապարտ կլինեն, եւ նա պատրաստ է դրան, եթե նույնիսկ շատ է զգուշանում դրանից:Ի՞նչն է վախից ավելի սարսափելի:Ըստ մտահղացման, հայկական բանակը պետք է անընդունակ լինի որոշակի խնդրի լուծման գործում: Դրա համար լավագույն պատճառը կդառնար պայմանագրով նախատեսված զենքի մատակարարումը մերժելը:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing