Լրահոս

Ռուսաստանի ԱԳՆ անսպասելի զգուշացումն Ադրբեջանին

 

Մինչ Ադրբեջանը տիեզերական աղմուկ է բարձրացրել հայկական զորքերի կողմից սահմանային գյուղի գնդակոծելու առթիվ, իսկ ադրբեջանցի երիտասարդները հիստերիայի մեջ ցույցի են դուրս եկել Ռուսաստանի, ԱՄՆ ու Ֆրանսիայի դեսպանատների առաջ, Ռուսաստանն անսպասելի կոշտ հայտարարություն է արել Ադրբեջանի հասցեին:
«Ռուսաստանը պահանջում է դադարեցնել Ադրբեջան ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների նկատմամբ խտրականությունը: Ստիպված ենք հաստատել, որ Ադրբեջան ժամանող Ռուսաստանի քաղաքացիներն իրոք խտրականության են ենթարկվում էթնիկ սկզբունքով», – նշված է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում:
Ինչպես նշել է ՌԴ ԱԳՆ-ն, տարվա սկզբից ՌԴ 25 քաղաքացիների թույլ չեն տվել մտնել Ադրբեջան: Նրանց մի քանի ժամ պահել են առանց սնունդի, ջրի, բժշկական օգնության, իսկ հետո հետ ուղարկել իրենց իսկ հաշվին: Որպես հիմք Ադրբեջանում նշում են հայկական ազգանունը, սակայն անգամ դեպքեր են եղել, որ ռուսական ազգանունով անձանց հարցաքննել են հայ նախնիներ հայտնաբերելու համար:
Սա իրոք խտրականության աղաղակող փաստ է, որը շարունակվում է արդեն երկար տարիներ, սակայն ուշագրավ է, Ռուսաստանի ԱԳՆ-ն այս մասին որոշել է խոսել հենց այն օրը, երբ Ադրբեջանն անցել է «ակտիվ ժողովրդական դիվանագիտության»:
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը որոշել է համընդհանուր պսիխոզ գեներացնել զոհերի լուսանկարներով՝ դրանով փորձելով լուծել ներքին ու արտաքին ինչ ինչ խնդիրներ: Հնարավոր է Ադրբեջանը փորձում է հրաժարվել Մինսկի խմբի ձեւաչափից, որ չկատարի ստանձնած պարտավորությունները:
Ադրբեջանում Ռուսաստանի հայերն իրոք խնդիրների են բախվում: Օրինակ, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ով նույնպես հայկական արմատներ ունի, 2013 թվականին բացահայտ անհյուրընկալ վերաբերմունքի է արժանացել Ադրբեջանում: Տհաճ ընդունելությունից հետո Լավրովը մի քանի տարի Բաքու չէր գնում, քանի դեռ Ադրբեջանի ղեկավարությունը հրապարակային չխոստովանեց, որ առանց Ռուսաստանի չի կարող լուծել իր խնդիրները:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing