Ռուսաստանի առաջին «դեմարշը» Հայաստանի դեմ. որն է պատճառը

224

Երեկ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը կալանավորման երկու որոշում է ընդունել: Ռոբերտ Քոչարյանի հանդեպ այդ խափանման միջոցը կիրառվել է լիարժեք, իսկ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հանդեպ կիրառվել է 5 մլն դրամ գրավը, եւ նա ազատ է արձակվել: Երկուսին էլ սահմանադրական կարգի տապալման մեղադրանք է առաջադրվել:

Քոչարյանին աջակցություն են հայտնել ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն, այսօր նրա փաստաբանները ներկայացրել են իրենց փաստարկները:

Խաչատուրովի համար ոչ մի հայտարարություն չի եղել: Փոխարենը, նրա ներկայիս պաշտոնի շուրջ տարօրինակ բաներ են կատարվում:

Հայաստանի ԱԳՆ-ն ՀԱՊԿ անդամ երկրներին առաջարկել է սկսել գլխավոր քարտուղարին փոխելու գործընթաց: Թվում է ամեն ինչ կարգին է, առավել եւս որ Խաչատուրովի տեղակալը՝ Վալերի Սեմերիկովն ասել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը Հայաստանինն է մինչեւ 2020 թ.:

Հայաստանը պետք է պաշտոնապես նախաձեռնի իր քաղաքացուն ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից հետ կանչելու ընթացակարգը, եթե Երեւանում նման որոշում է կայացվել, ի պատասխան ասել է ՌԴ ԱԳ նախարար Լավրովը ՀՀ ԱԳ նախարար Մնացականյանի հետ հեռախոսազրույցում:

Ավելի վաղ ՏԱՍՍ գործակալությունը հրապարակել էր ՌԴ ԱԳՆ աղբյուրի մեկնաբանությունը, ով Հայաստանի ԱԳՆ գործողությունները համարել է ոչ պրոֆեսիոնալ: Սա աննապադեպ կոշտ գնահատական է, նախկինում նման բան կարծես թե չկար:

Ո՞րն է Լավրովի նյարդայնության պատճառը: Արդյոք հայկական կողմի «ոչ պրոֆեսիոնալիզմը» արտահայտվել է նախեւառաջ նրանում, որ ՀԱՊԿ երկրները պատշաճ չեն զգուշացվել, որ Խաչատուրովին կարող է մեղադրանք առաջադրվել ծանր հոդվածով: Նախ պետք է լիներ ՀԱՊԿ անդամ երկրների համաձայնությունը, հետո արդեն սկսեր իրավական ընթացակարգը, ասում են փորձագետները:

Եթե հայաստանը հետ կանչի Խաչատուրովին, կարո՞ղ է արդյոք այլ թեկնածու առաջադրել: Հայաստանում իշխանություն է փոխվել, իսկ մինչեւ 2020 թ. «քվոտան» ստացվել է նախորդ վարչակարգի ժամանակ: Եվ չի բացառվում, որ Ռուսաստանը չի ցանկանում ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի պաշտոնում տեսնել նոր իշխանության ներկայացուցչին: Եվ չի բացառվում, որ մոսկվան նախաձեռնում է «քվոտան» չեղյալ անելու գործընթաց, որպեսզի ստիպված չլինի մերժել նոր թեկնածությունը:

Հնարավոր է դրանով է պայմանավորված ՌԴ ԱԳՆ բացահայտ նյարդային արձագանքը: Եվ գուցե նաեւ նրանով, որ Հայաստանի ԱԳՆ-ում նստած է ոչ Էդվարդ Նալբանդյանը, ում համարում էին Լավրովի ոչ պաշտոնական տեղակալ:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache