Լրահոս

Ռուսաստանի դեսպանատունը «սեւ ցուցակ» է կազմում

 

arm146295552251

 lragir.am-ը գրում է .  «Ի՞նչ հակասություն կա նրա ասածի մեջ, Ռուսաստանը ինչպե՞ս կարող է Արցախին զենք մատակարարել: Բա ի՞նչ ասի, ասի, որ՝ Հայաստանին զենք ենք տրամադրել, որ գնա Արցա՞խ», հայտարարում է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, անդրադառնալով Ռուսաստանի դեսպանատան քարտուղարի հայտարարությանը Հայաստանին զենք մատակարարելու եւ Արցախում դրա հայտնվելու վերաբերյալ:Վահրամ Բաղդասարյանն այն մարդն է, որը Հայաստանում ԱՄՆ դեսպանին հորդորել էր չմիջամտել Հայաստանի ներքին գործերին, երբ դեսպան Ռիչարդ Միլզը հայտարարել էր, թե կոռուպցիան ազգային անվտանգության սպառնալիք է եւ մեծացնում է արտաքին ազդեցությունը կառավարման ոլորտի վրա:Ահա այդ մարդը, այսինքն ԱՄՆ դեսպանին «իր տեղը ցույց տվողը», չգիտես ինչու նույն համարձակ եւ խրոխտ կեցվածքով ցույց չի տալիս նաեւ Ռուսաստանի դեսպանի «տեղը», ասելով, թե Ռուսաստանի դեսպանի ի՞նչ գործն է՝ ինչ կանի Հայաստանը ՌԴ-ից առած զենքը, կտանի Արցա՞խ, թե կնետի աղբանոց:Վահրամ Բաղդասարյանը փորձում է արդարացնել Ռուսաստանի դեսպանին, փաստացի ասելով, որ «մարդը ճիշտ է ասում՝ Արցախին զենք ո՞նց կվաճառեն»:Պարզ է, թե ինչու է Վահրամ Բաղդասարյանն այդպես ասում: Բանն այն է, որ խորհրդարանի նոր ընտրությանը ՀՀԿ ցուցակի անցողիկ տեղում Վահրամ Բաղդասարյանի հայտնվելու հարցը ոչ թե Ռիչարդ Միլզն է լուծելու՝ կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտության մասին իր դիտարկումներով, այլ Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը՝ Մոսկվա գրվող իր զեկուցագրերով, թե հատկապես ՀՀԿ նախընտրական ցուցակի ինչ կազմ է անհրաժեշտ, Հայաստանի դեմ Կրեմլի քաղաքականությունը հուսալի ձեռքում պահելու համար:Բայց խնդիրն այն է, որ Վահրամ Բաղդասարյանը շարժվում է իներցիայով, այսինքն նախապատերազմական տրամաբանությամբ: Ինչպես օրինակ Հերմինե Նաղդալյանը: Չէ՞ որ Բաղդասարյանն ինքն էր Նաղդալյանի հայտնի հայտարարության կապակցությամբ ասել, թե քառօրյա պատերազմից հետո իրավիճակ է փոխվել: Բաղդասարյանին թվացել է, թե իրավիճակը փոխվել է միայն Մադրիդյան կոչված սկզբունքների կիրառականության մասով, իսկ ահա, օրինակ խորհրդարանական անցագրերի մասով իրավիճակը շարունակում է մնալ նույնը:Այստեղ Բաղդասարյանը սխալվում է, ինչպես Հերմինե Նաղդալյանը: Բանն այն է, որ Ռուսաստանի համար այժմ բոլորովին մեկ է, թե ով կհայտնվի Հայաստանի խորհրդարանում, որովհետեւ Ռուսաստանն այժմ ոչ թե խորհրդարանում Վահրամ Բաղդասարյանի կամ Հերմինե Նաղդալյանի, այլ ընդհանրապես Կովկասում իր տեղի եւ դերի հոգսին է: Որովհետեւ քառօրյա պատերազմից հետո այդ խնդիրը սրվել է բավականաչափ, իսկ Ռուսաստանի քաղաքականությունն էլ հայտնվել է փակուղում:Խնդիրը սրվել է, իսկ այն սպասարկելու գործիքները՝ բթացել: Այն պարզ պատճառով, որ այդ գործիքների դերում հիմնականում հանդես է եկել հենց Հայաստանի այսպես կոչված քաղաքական եւ իշխանական դասի գերակշիռ մասը:Մոսկվան այժմ գտնվում է իրավիճակից ելքի ինտենսիվ որոնումներում, եւ դրանցից մեկն անկասկած լինելու է բթացած գործիքների դուրսգրումը: Պարզապես ՌԴ համար դա մարտավարական խնդիրն է, որի հերթը կհասնի միայն ռազմավարական լուծումների վերաբերյալ պատկերացումները ճշգրտելուց հետո: Թե երբ դա կլինի, դժվար է ասել, քանի որ դա կախված է Ռուսաստանի իշխանական միջանցքներում առկա պայքարից:Այնտեղ տեսակետները տարբեր են, ինչպես խոստովանել էր կրեմլամերձ փորձագետներից մեկը՝ Կոլերովը, կան տարբեր պատկերացումներ: Դժվար է ասել, թե արդյոք կլինի Պուտինի վրա ազդեցության շրջանակի փոփոխություն, բայց այդ հարցում որոշակիությունն ու հստակեցումը բոլոր դեպքերում՝ թե փոփոխության, թե նույն շրջանակի ազդեցության պահպանման դեպքում, բերելու է գործիքների դուրսգրման հերթին:Անկասկած է, որ նոր իրավիճակում Ռուսաստանը անցնելու է նոր գործիքների: Բթացածներին այլեւս չեն էլ սրելու, քանի որ քառօրյա պատերազմի ընթացքում Մոսկվան լավագույնս տեսավ, թե ինչ է լինում սեփական ձեռքով սրած բզի հետ:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing