Լրահոս

Ռուսաստանի Գլխավոր շտաբն անվստահության նոր աղբյուր ԼՂՀ հակամարտությունում

 

20120711133302

armweeklynews.am-ը գրում է. Հիշեցենք, որ հետախուզական այն հնարավորությունները , որ ունի Ռուսաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբը, թույլ է տալիս մեր տարածաշրջանում մետրերի ճշտությամբ և րոպեների ընթացքում հսկել ու պարզել իրավիճակը և հստակ տեղեկանալ, թե ինչ է կատարվում Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում:

Հետաքրքիր է, որ Ռուսաստանի Գլխավոր շտաբը միայն 12 ժամ հետո է արձագանքել ապրիլի 1- 2 գիշերը անընդհատ շարունակվող ռազմական գործողություններին:

Սա ոչինչ, կարելի է հասկանալ , քանի որ Ռուսաստանը որոշել է որոշակի ժամանակ տալ, որ հակամարտող կողմերը ՛՛ցույց տան իրենց մկանները և չափվեն ուժերով՛՛: Ինչպես և 1994 թվականին, կիրառվեց ՛՛ шеф появится в нужный момент, не раньше не позже!’’ գործելակերպը և Մոսկվան բերեց ՛՛խաղաղության դափնին՛՛:

Ինչև, անգամ նման գործալեկերպը դեռևս բավարար հիմք չէ անվստահության համար: Այն, ինչ պարզվեց հետո, շատ ավելի լուրջ կասկածամտության տեղիք է տալիս:

Մի քանի առիթներով ՀՀ նախագահը հայտարարել էր, որ իրեն տեղեկացրել են Ռուսաստանի Գլխավոր շտաբից, որ Ադրբեջանը հրադադար է խնդրում:

Հունիսի 3-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալևը հայտարարել է, որ Ադրբեջանը Ռուսաստանից հրադադար չի խնդրել, այլ իրեն տեղեկացրել են, որ Հայաստանն է հրադադար խնդրել:

Իհարկե մենք համոզված ենք, որ ՀՀ նախագահը ճիշտ է , Ալիևը՝ ստախոս: Սա հատուկ ընդգծենք:

Սակայն կա նաև այլ վարկած:

Ռուսաստանի Գլխավոր շտաբը, այնուհետ նաև Ռուսաստանի բարձրագույն իշխանությունը Հայաստանին ասել է, որ Ադրբեջանն է հրադադար խնդրում, իսկ Ադրբեջանին ՝ Հայաստանն է խնդրում: Արդյունքում ապահովվեց ժամանակավոր հրադադարը : Ինչև հրադադարը և խաղաղությունը գերադասելի են պատերազմից:

Քանի որ Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահները չեն հանդիպել տետ-ա-տետ, հետևաբար կասկածներ կան, որ նույն գործելակերպը կիրառել է Մինսկի խումբը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարագավորման համար բանակցությունների վերսկսման համար: Խոսքը հակամարտության կարգավորման փուլային և փաթեթային տարբերակների մասին է:

Ամենևին չենք բացառում, որչ ՀՀ նախագահին ասել են, որ վերջապես Ադրբեջանը համաձայնում է կարգավորման փաթեթային տարբերակին, իսկ ԱՀ նախագահին ասել են, որ վերջապես Հայաստանը համաձայնում է փուլային տարբերակին:

Միջնորդների համար կարևորը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպումն ապահովելն էր:

Ինչ վերաբերում է մինչև հունիսյան հանդիպումը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի շփման գծում դիտորդական առքելության լիազորությունների ընդլայնմանը, ապա չի բացառվում, որ այսուհետ Անջեյ Կասպրչիկը շփման գիծ դիտորդական առաքելություն իրականացնելու համար իրավունք ունենա տանել ոչ թե մեկ թերմոս սուճ, այլ՝ առնվազն երկուսը:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing