Լրահոս

Ռուսաստանի հերթական քայլը Հայաստանի դեմ. հայկական «Իսկենդերը» կարող է չեզոքացվել

 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Մոսկվա կատարած վերջին այցելության եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյունքներից հայտնի է դարձել տեղեկությունն առ այն, որ Անկարան Մոսկվայից հնարավոր է գնի С-400 ՀՕՊ համակարգեր: Կրեմլն ի դեմս իր խոսնակ Դմիտրի Պեսկովի չի հերքել այդ տեղեկությունը եւ ավելին նշել է, որ ռուսական կողմը եւս դեմ չէ եւ բանակցությունները կշարունակվեն:

Իհարկե Մոսկվան կարող է նաեւ այս վաճառքը համարել «ոչ մի անձնական բան պարզապես բիզնես» կատեգորիայի ներքո, սակայն մի հարց կա, որը պետք է Երեւանին անհանգստացնի: Օրինակ, ինչ երաշխիքներ է տրամադրում Մոսկվան, որ եթե Անկարան նման համակարգեր գնի, ապա ասենք ԼՂ հակամարտության սրացման կամ լայնածավալ պատերազմի դեպքում այդ համակարգերը չեն հայտնվի Ադրբեջանում եւ կիրառվի Հայաստանի դեմ: Մյուս կողմից էլ, Հայաստանի «Իսկենդեր» համակարգ ունենալու փաստը հաշվի առնելով, որքանով է С-400 համակարգը հակակշռում «Իսկենդերին»: Հայտնի է որ С-400-ը գերազանցում է ամերիկյան Patriot-ին, որն իր հերթին ստեղծվել է «Իսկանդեր-Մ»-ի դեմ: Սա հաշվի առնելիս, արդեն ստացվում է, որ այն դեմ է հենց «Իսկանդեր Մ»-ին:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

politik.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing