Ռուսաստանի միայնությունը. Մոսկվան հիշել է Հայաստանի մասին

0

Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկովը հոդված է հրապարակել Ռուսաստանի ապագայի մասին: Սուրկովի կարծիքով, սկսվում է Ռուսաստանի դարավոր աշխարհքաղաքական միայնությունը: Նա գրում է, որ Մոսկվան 4 դար փորձել է Արեւելք գնալ, հետո եւս 4 դար՝ Արեւմուտք, բայց անհաջող: Հիմա Ռուսաստանը պետք է միայնակ մնա, թեեւ դա մեկուսացում չէ, դա նույնիսկ հետաքրքիր է, գրել է նա:

Ռուսաստանը դժվար օրեր է ապրում: ԱՄՆ պատժամիջոցներից հետո ռուսական բորսաները 10-15% անկում են ապրել, ամենահարուստ ռուսները 1 օրում 12 միլիարդ դոլարով աղքատացել են: Ֆինանսական համակարգը ցնցվում է, եւ ռուս ղեկավարները փորձում են ձեւավորվել երկրի ապագայի տեսլականը եւ քայլեր մշակել, որոնք կօգնեն գոյատեւել «արկտիկական ձմռան» պայմաններում:Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Ժիրինովսկին, օրինակ, առաջարկել է վերացնել նախագահի պաշտոնը եւ լիազորությունները դնել Պետական խորհրդի վրա: «Նախագահի ինստիտուտը Ռուսաստանի օտար ինստիտուտ է: Այն հարմար է միայն ԱՄՆ համար: Ռուսաստանին ո՞րն է մոտ: Կառավարման կոլեկտիվ մարմինը, Պետական խորհուրդը», — ասել է Ժիրինովսկին:Չի բացառվում, որ Ժիրինովկսին հնչեցրել է գաղափարը, որը շուտով իրագործվելու է: Մինչեւ ընտրությունները փորձագետները բազմիցս նշել են, որ այս ընտրությունները կարող են վերջինը լինել Պուտինի համար: Նրա համար այլ պաշտոն կհորինեն, վերպետական, Չինաստանի, Իրանի նմանությամբ: Ժիրինովկսին անգամ խոսել է միապետությունը վերականգնելու մասին, բայց դրա համար հարկ կլինի Պուտինի համար համապատասխան ծագումնաբանություն ապահովել:

Պետական խորհուրդն այն է, ինչ պետք է: Պետխորհրդի ղեկավարը կարող է հավերժ կառավարել, իր ձեռքերում կենտրոնացնել տնտեսությունը, իրավունքը, սեփականությունը, արտաքին քաղաքականությունը եւ անվտանգությունը եւ պահել «հողերը»:Ինչպե՞ս կդասավորվի երկրների ճակատագիրը, որոնք իրենց կապել են Ռուսաստանի հետ, եթե Մոսկվան իրոք «աշխարհքաղաքական միայնության» մեջ հայտնվի: Սերգեյ Լավրովը նախօրեին հիշեցրել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը կապված են ոչ միայն երկկողմ պայմանագրերով, այլ նաեւ ՀԱՊԿ-ում ու ԵՏՄ-ում համագործակցությամբ:

Ռուսաստանն ու Հայաստանը շարունակելու են ռազմաքաղաքական համագործակցությունը, ասում է Լավրովը եւ կոչ անում ԵՄ-ին Հայաստանին կամ-կամ-ի ընտրության առաջ չդնել:Լավրովը նաեւ շնորհակալություն է հայտնել ՀԱՊԿ երկրներին Սկրիպալի գործով Ռուսաստանին աջակցելու համար: Հիշեցնենք, որ դաշինքի անդամները ՄԱԿ-ում Ռուսաստանի օգտին են քվեարկել, ինչպես նաեւ Ադրբեջանը:Աշխարհքաղաքական միայնության պայմաններում Ռուսաստանը կարծես թե սկսել է գնահատել դաշնակիցներին: Հիշեցնենք, որ վաղը Հայաստանը մտադիր է վավերացնել ԵՄ հետ համաձայնագիրը, իսկ Լավրովի հայտարարությունը յուրատեսակ նախազգուշացում է, որ Ռուսաստանը չի պատրաստվում «բաց թողնել» Հայաստանը:Ռուսաստանի միայնությունը գնալով ավելի ակնհայտ է դառնում անվտանգության ոլորտում:

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Միջազգային անվտանգության մոսկովյան համաժողովում նշել է, որ հակահրթիռային պաշտպանության գլոբալ համակարգը ծավալվում է այդ թվում ԱՄՆ սահմաններից դուրս՝ Եվրոպայում ու Ասիայում:«Մեր սահմանների մոտ աճում է ՆԱՏՕ-ի ռազմական ներուժը, փորձ է արվում արգելակել Ռուսաստանի մասնակցությամբ ինտեգրացիոն գործընթացները, հետխորհրդային տարածքում եւ Ռուսաստանի հարեւան տարածաշրջաններում նոր հակամարտություններ սադրել եւ հները բորբոքել», — ասել է Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի նիստին:

«Պետք է հասնել սահմանային կառույցների ներդաշնակ եւ հստակ փոխգործակցության, գործընկերության նոր ձեւեր առաջարկել, նախ եւ առաջ ՀԱՊԿ, ՇՀԿ եւ ԵՏՄ մեր գործընկերների հետ: Խոսքն ամենալայն համագործակցության մասին է՝ տեղեկատվության փոխանակումից սկսած մինչեւ համատեղ գործողությունների անցկացում, իսկ հեռանկարում՝ սահմանային անվտանգության եւ կայունության ապահովման ամբողջական համակարգի ստեղծում մեր երկրների ձեւավորած միավորումների արտաքին սահմաններին», ասել է Պուտինը:



Загрузка...