Լրահոս

«Ռուսաստանի տված S 400-ներով Թուրքիան կխփի էդ իսկանդերները»

 

«Թույլ տվեք կեսկատակ-կեսլուրջ հայտարարել, որ ռեժիմը խուճապի մեջ է, որովհետև Հայաստանի իշխանությունը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ արձանագրում է, որ ինքը տանուլ է տվել Ադրբեջանի հետ ռազմական բալանսը: Եվ տանուլ է տվել մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի աջակցությամբ և միջամտությամբ»,- Ազգային ժողովում Հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին համաձայնագրի վավերացնելու հարցի քննարկման ժամանակ ասաց Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ ընդհանրապես մենք տանուլ ենք տվել մեր անվտանգության փիլիսոփայությունը, որովհետև ամեն անգամ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, իսկ մենք հարց ենք տալիս՝ բա ի՞նչ անենք մենք:
«Պատասխանը պարզ է՝ գնանք մի հատ էլ թույն պայմանագիր կնքենք Ռուսաստանի հետ: Հետո Ռուսաստանը զենք է վաճառում Թուրքիային, բա մենք ի՞նչ անենք, գնանք մի հատ էլ պամանագիր կնքենք Ռուսաստանի հետ, որն ավելի կնվազեցնի մեր ինքնիշխանությունը: Շատ ուրախացաք, չէ՞ իսկանդերների վրա: Այո, Ռուսաստանն արդեն Թուրքիային վաճառում է S 400 համակարգեր, որով ձեր իսկանդերները կդառնան սովորական մի հատ խաղալիք: Եվ երբ պետք լինի՝ Ադրբեջանի օդում Ռուսաստանի տված S400-ներով Թուրքիան կխփի էդ իսկանդերները»,- նշեց նա:
Ըստ Փաշինյանի՝ սա է Հայաստանի իշխանությունների ռազմական քաղաքականության արդյունքը: Եվ, ըստ նրա, անհասկանալի է, թե Սևրի դաշնագիր տեսած ժողովուրդը ինչպես է հույս կապում այս պայմանագրերի հետ:
«Սևրի պայմանագիրն էլ է պայմանագիր՝ կնքված ու ստորագրված, ո՞ւր է: Ես չեմ հասկանում՝ 1915 թիվ տեսած ժողովուրդն ուրիշի բանակի վրա էսքան հույս կդնի՞: Դուք պատմություն չգիտե՞ք, դուք բացատրեք, թե 15 թվին ռուսական բանակը Վանը գրավելուց հետո ինչո՞ւ նահանջեց: Արդյունքում էլի հարյուր հազարավոր մարդիկ կոտորածի զոհ դարձան: Սերժ Սարգսյանը և իր իշխանությունը տանուլ են տվել ՀՀ անվտանգության կարևորագույն կոմպոնենտները»,- նշեց նա:
Փաշինյանն ասաց, որ Վազգեն Սարգսյանի թողած տարածաշրջանի ամենամարտունակ բանակը Սերժ Սարգսյանը փոխարինել է տարածաշրջանի ամենամեծ թղթապանակով: Հսկայական պայմանագրեր են կնքվել Ռուսաստանի հետ, որոնք Հայաստանի ինքնիշխանությունը նսեմացնում են, որոնք ամենավճռական պահին Վանի նահանջի նման հայտնվելու են աղբանոցում:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing