Լրահոս

Ռուսաստանից Ադրբեջան ՀՄՄ-3-ի մատակարարումները հետաձգվում են ֆինանսավորման խնդիրների պատճառով

 

voennye_namereny_4

news.am — Հետեւակի համար նախատեսված ռուսական ՀՄՄ-3 ռազմական մեքենաների մատակարարումներն Ադրբեջան հետաձգվում են մինչեւ 2017-ի վերջ-2018-ի սկիզբ. պատճառը ֆինանսավորման դժվարություններն են: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ «Տրակտորաշինական գործարաններ» կոնցեռնի գլխավոր տնօրենի տեղակալ Ալեքսեյ Լոսեւը:

«Պայմանագիրը գործում է, սակայն հարկադրված ենք փոքր-ինչ սպասել, դարձյալ ֆինանսավորման դժվարությունների պատճառով: Հուսով ենք, որ մատակարարումները կավարտվեն 2017-ի վերջին-2018-ի սկզբին»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Անցյալ տարի կոնցեռնից հայտնել էին, որ Ադրբեջան ՀՄՄ-3-ի մատակարարումները նախատեսվում է ավարտել 2016 թվականին:

Մոսկվան եւ Բաքուն 2010 թվականին համաձայնվել են զենքի եւ ռազմական տեխնիկայի խոշոր խմբաքանակի մատակարարումների շուրջ: «Ռոսօբորոնէքսպորտ»-ից հաղորդել էին, որ պլանավորվել է պայմանագրային փաթեթն իրականացնել 2017-ին: Լրատվամիջոցների տեղեկություններով՝ խոսքը Տ-90 Ս տանկերի երեք գումարտակի, ինքնագնաց հրետանու, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի եւ հրանետային ծանր համակարգերի մասին է, Ադրբեջանը նաեւ ձեռք էր բերել վերականգնման-տարհանման եւ ինժեներական մեքենաներ: Փորձագետների գնահատմամբ՝ պայմանագրային փաթեթի արժեքը կազմում էր մինչեւ 1 մլդ դոլար:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

hing.am

hing.am