good-banner
Լրահոս

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն սկսել են հասկանալ Հայաստանի թուլացման վտանգը

 

26ef747f743b7ae87d7a12b6f112b172

lragir.am-Չնայած Թուրքիային Եվրամիություն մղելու պսեւդո-ջանքերին, ԱՄՆ-ն երբեք Թուրքիան չի համարել Եվրոպայի մաս, այլ միայն՝ Մեծ Մերձավոր Արեւելքի: Եվրոպայում Թուրքիայի գործառույթներն ԱՄՆ-ի համար հետաքրքրություն չեն ներկայացնում, այլ խնդիր են Մերձավոր Արեւելքն ու մյուս տարածաշրջանները, որտեղ Թուրքիան կարող էր կատարել տարբեր գործառույթներ:Միեւնույն ժամանակ, ամերիկացիներն ու եվրոպացիները Հարավային Կովկասի պետությունները դրանց կազմավորումից ի վեր դիտարկում են որպես եվրոպական քաղաքական ու սոցիալ-տնտեսական տարածության մաս: Եվ եթե Ադրբեջանին այս տեսակետից անակնկալ գնահատականներ են սպասվում, Վրաստանն ու Հայաստանն ապագայում մեծ խնդիրներ չեն ունենալու Եվրոպային ինտեգրվելու հարցում:Տարածաշրջանների ու պետությունների այս դասավորությունը չի ենթադրում այն սերտ համագործակցությունը, որի մասին հրապարակային խոսվում է հայ-թուրքական հարաբերության կարգավորման համատեքստում: Հարավային Կովկասը, ներառյալ Ադրբեջանը, պետք է սահմանափակի Թուրքիայի արտաքին քաղաքական հավակնությունների ծավալումը:Նման դեր են կոչված կատարել Կիպրոսի, Էգեյան ծովի, Բուլղարիայի, Հյուսիսային Իրաքի, Ղրիմի եւ Իրանի խնդիրները:

Թուրքիայի շուրջ «անվտանգության գոտին» եւ էքսպանսիայի սահմանափակումն այն բանի համար չեն ստեղծվել, որպեսզի Հարավային Կովկասում կառուցվեն հովվերգական ինչ որ պատկերացումներ ապագա հարաբերությունների մասին:Ի դեպ, Վրաստանն արդեն զգացել է Թուրքիայի նշանակությունը որպես «գործընկեր» ու «բարեկամ», եւ դրանից այսպես թե այնպես համապատասխան եզրահանգումներ է անելու: Իրավիճակի որոշակի զավեշտն այն է, որ Ռուսաստանի ու Ադբեջանի մերձեցումը, ինչին ԱՄՆ-ն բավական հանգիստ է վերաբերվել, հնարավոր է դիտարկվում է Թուրքիայից Ադրբեջանին հեռացնելու գործոն:Լիովին հնարավոր է, որ Մոսկվայում արդեն մշակվել է Ադրբեջանի հետ հարաբերությունների առավել առարկայական սխեմա:

Մենք այդ սխեմայի մանրամասներին տեղյակ չենք, սակայն մի շարք նշաններից կարելի է ենթադրել, որ Մոսկվայում Ադրբեջանը դիտարկում են որպես երկիր, որի խնդիրները նման են Կենտրոնական Ասիայի պետությունների խնդիրներին, որտեղ Ռուսաստանը քիչ թե շատ մշակել է առաջնահերթությունների ու հարաբերությունների կառուցման մոտեցումներն ու հեռանկարները:ԱՄՆ-ն դարձել է Թուրքիայի հանդեպ Արեւմուտքի քաղաքականության նախաձեռնողն ու գլխավոր նախագծողը:

Թուրքիան թշնամական վերաբերմունք է դրսեւորում ուժի արեւմտյան կենտրոնների հանդեպ: ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի ու նույնիսկ Մեծ Բրիտանիայի վերլուծական շրջանակներում առաջանում են Թուրքիայից սպառնալիքների ուժեղացման այս կամ այն սցենարի կապակցությամբ Ռուսաստանի հետ կոնսոլիդացիայի գաղափարներ:Այս իրավիճակում ԱՄՆ-ն շահագրգռված չէ Թուրքիայի հարեւան կամ նրա ռազմավարական շահերի գոտում գտնվող որեւէ երկրի քաղաքական ու պաշտպանական թուլացմամբ: ԱՄՆ-ն զբաղված է աշխարհքաղաքական նոր կառուցվածքի բազմակողմ ու բարդ պլանավորմամբ, որն ուղղված է Թուրքիայի զսպմանը:ԱՄՆ-ն շահագրգռված չէ Հայաստանի թուլացմամբ, նրա դիրքերի կորստով, որից կախված է Հայաստանի կոենսունակությունն ու պաշտպանությունը, եւ չի «խթանելու» ղարաբաղյան խնդրի կարգավորումը:

Ռուսաստանը սպառնալիքներ ու ռիսկեր չի կարող ունենալ ղարաբաղյան կարգավորման հարցում ԱՄՆ գերակայությունից: Առավել եւս, որ Ռուսաստանը, ի տարբերություն ԱՄՆ-ի, հնարավորություն ունի արգելափակել ցանկացած որոշում եւ նախաձեռնություն Հայաստանի օգնությամբ, որը շահագրգռված է հնարավոր սցենարների մեծամասնության արգելափակմամբ:Ռուսաստանը շահագրգռված է Ղարաբաղում ստատուս-քվոյի շարունակման հարցում, ինչը նրան թույլ կտա կարգավորել հարաբերությունները տարածաշրջանի պետությունների հետ՝ կարգավորման գործընթացի իմիտացիայի հիման վրա, ինչը տեղի էր ունենում մինչ այսօր:Ներկայում Ադրբեջանն ու նրա առաջատար գործընկեր Թուրքիան հայտնվել են բավական բարդ միջազգային իրադրության մեջ:

Երկու պետությունները որոշակի մեկուսացման մեջ են արեւմտյան քաղաքական «դաշտում»: Իհարկե, նրանք տարբեր խնդիրներ ունեն Արեւմուտքի հետ, սակայն նրանց քաղաքականությունն ու շահերը նշանակալի փոխկապակցված են, եւ Արեւմուտքը չի կարող նրանց դիտարկել առանձին:Միաժամանակ, Թուրքիան ու Ադրբեջանը այդպես էլ չեն կարողացել էական դիրքեր ձեռք բերել Մերձավոր Արեւելքում եւ իսլամական աշխարհում, որը լավ հասկանում է նրանց շահերի էությունը եւ Արեւմուտքի հետ տարաձայնությունների պատճառները:Այսպես թե այնպես, Ռուսաստանն այս իրավիճակում հայտնվել է բավական բարենպաստ դիրքերում, եթե նկատի առնենք Թուրքիայի ու Ադրբեջանի կախվածության ուժեղացումը Ռուսաստանից, այն աշխարհքաղաքական նախագծերից, որոնք նա առաջարկում է:

Այսպիսով, Ռուսաստանը պատճառ չունի չափից ավելի զիջումների գնալ՝ այս պետությունների հետ ավելի սերտ հարաբերություններ հաստատելու համար: Ռուսաստանն ունի Թուրքիայի ու Ադրբեջանի վրա ազդելու բազմաթիվ լծակներ: Այդ պատճառով Ռուսաստանի ցանկացած զիջում, որը վերաբերվում է Հայաստանի շահերին, լիովին անհիմն է:Հայաստանի թուլացման վտանգը սկսել են հասկանալ նույնիսկ ամերիկացիները, Ռուսաստանի համար էլ դա անթույլատրելի է երկարաժամկետ քաղաքականության նկատառումներով:

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing