good-banner
Լրահոս

Ռուսները մտահոգ են, որ ՀՀ իշխանությունները փորձում են ռուսական գազի այլընտրանք գտնել

 

86898

armtimes.com — ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությանը մոտ կանգնած մեր աղբյուրները պնդում են, որ «Գազպրոմի» ղեկավարությանը նյարդայնացրել է ՀՀ վարչապետի հեռախոսազրույցը Իրանի առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի հետ:

Խնդիրն այն է որ այդ հեռախոսազրույցի ժամանակ Հովիկ Աբրահամյանը առաջարկել է իրանական կողմին Հայաստանին գազ մատակարարել առաջիկա մեկ ամսվա ընթացքում, քանի որ ՌԴ-ից Հայաստան եկող գազամուղի վրա վերանորոգման աշխատանքներ են իրականացվում: Այդպիսի աշխատանքներ հաճախակի են արվում եւ այդ ընթացքում Հայաստանը օգտագործում է գազապահեստարաններում կուտակված գազը:

Կուտակված գազի ծավալը մանավանդ ամռանը Հայաստանի պահանջարկը կարող է բավարարել ավելի քան երկու ամիս, եւ Իրանից գազի մատակարարման կարիք չկա: Ռուսական կողմը լուրջ մտահոգություններ ունի, որ ՀՀ իշխանությունները փորձում են ռուսական գազի այլընտրանք գտնել եւ ստեղծված առիթը օգտագործում են Հայաստանում իրանական գազի «ոտքը պնդացնելու» համար:

Ընդգծենք, որ Ռուսաստանի համար սկզբունքային հարց է եւ տարիներ շարունակ ՌԴ-ն ջանքեր է թափել Հայաստանը իրանական գազից հնարավորինս հեռու պահելու եւ ՀՀ-ի կախվածությունը ռուսական գազից խորացնելու համար: Իրանից ներքին սպառման համար գազ մատակարարելու` ՀՀ վարչապետի առաջարկը կարող է էապես թուլացնել Հայաստանի կախվածությունը ռուսական գազից:

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

newhing

newhing