Ռուսները սպառնում են Փաշինյանին. զենք չեն մատակարարի

162

Հայ-ռուսական հարաբերություններում լարվածություն է նկատվում:Ռուսները ցավով տարան ՀԱՊԿ ղեկավար Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական գործի հարցումը և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը: Ռուսաստանը այս պրոցեսը դիտարկում է հակառուսական քայլ և այդ երկրում կարծում են, թե այս կերպ փորձ է արվում կտրել Հայաստանը Ռուսաստանից:

Օրերս Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին խոսեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Լավրովը իր հայտարարությունում նշել էր, որ Հայաստանի իրադարձությունները հակասում են նոր ղեկավարության՝ իրենց քաղաքական նախորդներին հետապնդելուց հրաժարվելու հայտարարություններին հակառակ.«Ռուսաստանը, որպես Երևանի դաշնակից, միշտ շահագրգռված է եղել հայկական պետականության կայունությամբ: Այդ պատճառով այնտեղ տեղի ունեցող իրադարձությունները չեն կարող մեզ չանհանգստացնել, ընդ որում՝ նաև ԱՊՀ այն կազմակերպությունների նորմալ աշխատանքի տեսանկյունից, որոնց անդամակցում է Հայաստանը»,-ասել էր Լավրովը:

Լավրովի այս հայտարարությանը հաջորդեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որով նա կոչ էր անում քաղաքացիներին օգոստոսի 17-ին դուրս գալ հրապարակ.«Լրանում է իմ վարչապետ ընտրվելու 100 օրը։ Առաջարկում եմ օգոստոսի 17–ին, ժամը 18։30–ին մեծ հանրահավաք հրավիրենք։

Չգիտեմ` դուք ոնց, ես ձեզ շատ եմ կարոտել։ Ուզում եմ, որ մենք նորից շփվելու հնարավորություն ունենանք։ Կարծում եմ` պետք է կարևոր խոսակցություն ունենալ, թե Հայաստանի Հանրապետությունում ինչ է տեղի ունեցել վերջին 100 օրվա ընթացքում և ինչ է տեղի ունենալու»,–ասաց Փաշինյանը:

Փաշինյանը հանրահավաք հրավիրելու իր հայտարարությամբ ակնհայտորեն պատասխանեց ՌԴ-ին: Նա օգոստոսի 17-ի հանրահավաքով ցանկանում է ցույց տալ, թե ինչպիսի հանրային աջակցություն է վայելում և որ Ռուսաստանը չի կարողանա ազդել Հայաստանի ներքին իրավիճակի վրա:

Փաշինյանի այս հայտարարությանը հաջորդեց Կրեմլի արձագանքը: ՌԴ իշխանություններին մոտ կանգնած «Коммерсант» պարբերականը գրեց, որ Հայաստանին զենքի մատակարարման պրոցեսը կարող է խաթարվել.«ՌԴ ռազմական արդյունաբերության երկու ձեռնարկությունների թոփ մենեջերների խոսքով՝ պայմանագրի երկրորդ փաթեթի իրականացումը, որով Հայաստանը պետք է ստանար 100 միլիոն դոլարի վարկ՝ այժմ գտնվում է «մեծ հարցականի տակ»։ Այս պահին այնքան էլ հասկանալի չէ՝ ինչ է նրանց մոտ իրականում տեղի ունենում», — ասվում է հրապարակման մեջ:

«Коммерсант» պարբերականի այս հրապարակումը, որում նրան հղում են անում իրենց պաշտոնական աբյուրներին փաստացի սպառնալիք է ՀՀ իշխանություններին: Նրանք ակնարկում են, որ կարող են զենք չմատակարարել Հայաստանին, քանի որ չեն հասկանում, թե ինչ է կատարվում մեր երկրում:

Ռուսները փորձում են Հայաստանի ամենացավոտ տեղին հարվածել: Վերջին մի քանի ամիսներին ադրբեջանական կողմը ակնհայտ պատերազմի է նախապատրաստվում և այս ֆոնին ռուսները հայտարարում են, որ կարող են Հայաստանին զենք չմատակարարել, սա ոչ այլ ինչ է՝ քան սպառնալիք:

Ռուսական կողմը փորձում է վարչապետ Փաշինյանին բերել իրենց համար կանխատեսելի դաշտ և ահա նման սպառնալիքի միջոցով փորձում են ստիպել Փաշինյանին, որպեսզի կապի դուրս գա ՌԴ իշխանություններիր հետ ու բացատրի, թե ինչ է կատարվում Հայաստանում:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache