Լրահոս

Ռուսները վերջապես բացահայտեցին Ալիևի խայտառակ սուտը

 

7e64153475ba8b2c8c274d2d88a65c7d

nyut.am-ը գրում է.  Երեկ Regnum գործակալության հայտի քաղաքական մեկնաբան Ստանիսլավ Տարասովը, մեկնաբանելով Հանրապետության օրվա առթիվ իր ժողովրդի առջև հանդես եկած Իլհամ Ալիևի ելույթը, բացահայտել է, որ Ալիևը բացահայտ խայտառակ սուտ ինֆորմացիա է տվել հանրությանը:

Առաջին անգամ խոսելով Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների` Վիեննայում կայացած հանդիպման մասին Ալիևը նշել է, թե հանդիպման արդյունքներով «կոնֆլիկտը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում» և, որ «պետք է կատարվեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունած 4 բանաձևերը»:

Կատարյալ սուտ է: Տարասովն ապացուցել է այն պարզ ճշմարտությունը, որ
Վիեննայում բացարձակապես խոսք չի գնացել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումների վերաբերյալ: Անգամ հիշատակում չի եղել:

Ինչպես գրում է ռուս փորձագետը, ո’չ Լավրովը, ո’չ Սարգսյանը, ո’չ Նալբանդյանը չեն հիշատակել այդ մասին: Առավել ևս, ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարության տեքստում նույնպես բացակայում են Ալիևի կողմից արտահայտած մտքերը:

Բայց սա այնպիսի սուտ է, որն անմիջապես կբացահայտվեր: Այդ դեպքում ինչո՞ւ է Ալիևը նման հայտարարություն արել, տարօրինակ է:

Զարմանալի է, որ ՀՀ արտգործնախարարությունը չի արձագանքել ու չի հերքել Ալիևի այս ստահոդ հայտարարությունը:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing