«Ռուսներն ու թուրքերը նորից սկսել են սիրել միմյանց». Անսպասելի հարց Սերժ Սարգսյանին

0

Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել Մյունխենի անվտանգության համաժողովի «Մուտք թե ելք. երկրները Ռուսաստանի եւ Եվրոպայի միջեւ» խորագրով քննարկմանը եւ անսպասելի բարդ ու տհաճ իրավիճակում հայտնվել: Դա, սակայն, ոչ թե ադրբեջանցի մասնակցի հարցի, այլ «Եվրասիական խմբի» նախագահ ու հիմնադիր Յան Բրեմերի հարցի պատճառով էր:Բրեմերը փորձել է պարզել՝ Սերժ Սարգսյանն ափսոսու՞մ է, որ 2013 թվականին մերժել է ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը եւ մտել է Եվրասիական միություն եւ ինչպե՞ս է մտադիր վարվել նոր պայմաններում:

Այժմ ձեզ օրինակ են բերում, սակայն դուք ափսոսու՞մ եք տեղի ունեցածի համար: Ռուսաստանի ճնշում կա՞ր: Դա էլ հենց նոր մոդե՞լն է, հարցրել է Յան Բրեմերը:Սերժ Սարգսյանը անորոշ պատասխան է տվել՝ արդարանալով եւ մեղադրելով Եվրոպային, այնուամենայնիվ «խոստովանելով», որ Հայաստանը ԵՏՄ-ից դրական արդյունք է ստացել:Յան Բրեմերը շարունակել է. «2018 թվականն է, մենք գիտե՞նք որոնք են մարտահրավերները»: Այլ կերպ, եվրոպացի քաղաքական գործիչը հարցրել է՝ Սերժ Սարգսյանը համարո՞ւմ է, որ Հայաստանի եվրասիական ընտրությունը թուլացրել է սպառնալիքներն ու մարտահրավերները: Ըստ ամենայնի, նա ցանկացել է հիշեցնել 2016 թվականի ապրիլյան պատերազմի մասին, եւ որ Ադրբեջանի նախագահը հավակնություններ ունի արդեն ոչ միայն Ղարաբաղի, այլ նաեւ Երեւանի ու Զանգեզուրի նկատմամբ:Սերժ Սարգսյանն այդ հարցին էլ չի պատասխանել:Այդ ժամանակ Բրեմերը տվել է գլխավոր հարցը. «Ռուսներն ու թուրքերն այժմ նորից սկսել են սիրել միմյանց: Եվ ուրեմն` դուք ավելի շատ հնարավորություննե՞ր ունեք»:

Սերժ Սարգսյանի պատասխանը կարծես այլ իրականությունից էր, կարծես չի էլ հասկացել հարցը եւ համառորեն չի ցականում նայել իրականության դեմքին:«Այո, մեր հնարավորություններն ամեն տարի ավելանում են, որովհետև աշխարհը կամաց-կամաց, երևի, սկսում է հասկանալ, թե որքան տոլերանտ են հայերը և ինչպիսի դժվարին աշխարհքաղաքական պայմաններում են: Մեր խնդիրը միայն Ադրբեջանը չէ` մեր խնդիրը Թուրքիայի աներկբա սատարումն է Ադրբեջանին», ասել է Սերժ Սարգսյանը:Եվրոպացի քաղաքական գործիչը փաստացի բաց տեքստով մատնացույց է արել, որ Հայաստանն ինքն է ընտրել Ռուսաստանին, որը «սիրում է» Թուրքիային: Եվրասիական միությունը Ռուսաստանի եւ Թուրքիայի միությունն է, ակնարկում է նա:

Դա ձեռնտու՞ է Հայաստանին: Ի՞նչ է ցանկանում Հայաստանը: Երեւանն ինչպե՞ս կարող է դիմակայել Թուրքիային ու Ադրբեջանին եւ ամուր պահել դաշինքը Ռուսաստանի եւ եվրասիական երկրների հետ:Արեւմուտքը ոչ մի կերպ չի կարողանում հասկանալ, թե ինչպես է ցեղասպանություն ապրած եւ ղարաբաղյան պատերազմ հաղթած երկիրը պաշտպանում միությունն այն երկրների հետ, որոնք «սիրում են» Թուրքիային ու Ադրբեջանին:

Դա նշանակու՞մ է, որ Հայաստանը դեմ չէ Հայաստանին վերաբերվող ռուս-թուրքական պայմանագրերին:Սերժ Սարգսյանը չհանձնեց մյունխենյան քննությունը: Նա չպատասխանեց գլխավոր հարցին:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache