Ռուզաննա Ազիզյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

5
 Ռուզաննա Ազիզյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

yerkir.am — Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի տնօրեն Ռուզաննա Ազիզյանըհրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին հայտարարեց Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը, ով այցելել է դպրոց:

Նշենք, որ դպրոցում այսօր շարունակվել է դասադուլը:

Ստեփանյանը հորդորել է աշակերտներին` երկուշաբթի օրվանից բնականոն հունով դպրոց հաճախել:

Հիշեցնենք, որ ծնողների և ուսուցիչների պնդմամբ՝ Ազիզյանն իրենց թույլ չի տվել մասնակցել Նիկոլ Փաշինյանի ձեռնարկած բողոքի ակցիաներին, իսկ այն ուսուցիչներին, ովքեր մասնակցել են, նրանց իսկ պնդմամբ, տնօրենը պատրաստվում է աշխատանքից ազատել: Բացի այդ՝ ծնողները պնդում են, որ այս տարիներին Ազիզյանը դրամահավաք է իրականացրել, կոպիտ գնահատականներով խոսել երեխաների հետ:

Ռուզաննա Ազիզյանը Սերժ Սարգսյանի համակուրսեցին է:

 



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache