ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԹՈՒՅԼ ՉՏԱԼ ԿԻԵՒՅԱՆ ՄԱՅԴԱՆԻ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

0

hraparak.am — Ուկրաինական obozrevatel-ը անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական վերջին զարգացումներին եւ բողոքի ցույցերին, նշելով, որ Կրեմլը սարսափի մեջ է միայն այն մտքից, որ Հայաստանում կարող է կրկնվել Կիեւյան Մայդանի օրինակը: Պարբերականը մանրամասնել է, որ Հայաստանում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց պայքարելու նախկին նախագահ, վարչապետացած Սերժ Սարգսյանի իշխանության դեմ: Սերժ Սարգսյանը, ըստ հրապարակման համարվում է ռուսական աշխարհաքաղաքական գծին համահունչ գործիչ եւ Կրեմլը այս պայքարը դիտարկում է անմիջականորեն որպես հարված սեփական գեոպալիտիկ շահերին: Այս ամենից ելնելով ուկրաինական լրատվամիջոցը լիովին հնարավոր է համարում այն, որ ռուսները Հայաստանում ունեցած իրենց բազայի զորակազմը կօգտագործեն աջակցելու համար Սերժ Սարգսյանին, որպեսզի նաեւ թույլ չտան, որ Մայդանը կրկնվի նաեւ Երեւանում: Հոդվածում նույնիսկ ակնարկ կա, որ դիմակայությունը եթե շարունակվի, հնարավոր է Հայաստանը ունենա տարածքային կորուստներ կամ երկիրը մի քանի մասի բաժանվի, քանի որ այս դեպքում խնդիրը մեծ գեոպոլիտիկ շահերի բախման մասին է: Չեն բացառում նաեւ, որ ռուսական հատուկ ծառայությունները կանցնեն գործի Հայաստանում, որոշ զիջումներ այնուհանդերձ կլինեն եւ գուցե նաեւ հենց Սարգսյանը հրաժարական տա, իրադրությունը էլ ավելի չսրելու համար:

 

 



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache