Լրահոս

Ս. Սարգսյանը հաստատեց՝ Ժ. Սեֆիլյանի նախանշածի չափով կորուստ ենք ունեցել, եւ առաջարկում է՝ ով համաձայն չէ, թող գնա հետ վերցնի

 

default (1)

galatv.am-ը գրում է .  Ս. Սարգսյանին բավարարել են երեկվա հանդիպման արդյունքները: Այս մասին հենց ինքն է հայտարարել ինքնաթիռում մի քանի լրագրողների հետ զրույցի ժամանակ:

«Ադրբեջանի նախագահը հավաստիացրեց, որ իր երկիրը նպատակ չունի պատերազմական գործողություններով հասնել ինչ-որ խնդրի լուծման»,- հայտարարել է Ս. Սարգսյանը:

Եվ չնայած ասել է, որ ինքն այնքան էլ չի հավատում Ադրբեջանի իր պաշտոնակցի խոսքերին, այնուամենայնիվ, ճիշտ չի համարում նաեւ մեր կողմի ենթադրություններով շարժվել:

«Քիչ հավատ է ներշնչում, որովհետեւ նման հայտարարություններ եղել են բազմիցս:

Բայց իրավունք չունենք միայն մեր ենթադրություններով եւ կանխատեսումներով առաջնորդվելու, որովհետեւ պատերազմը լավագույն լուծումը չէ»,- հայտարարել է Ս. Սարգսյանը:

Ուստի ըստ նրա՝ դեռ պետք է սպասել ու տեսնել, թե ինչպես են զարգանում իրադարձությունները: Բայց Ս. Սարգսյանը համոզմունք հայտնեց, որ այսուհետ վիճակն անհամեմատ հանդարտ է լինելու:

Ս. Սարգսյանը դարձյալ անդրադարձել է հայկական կողմի կորցրած դիրքերին: Հերքելով իր նախորդ հայտարարություններից մեկը, որ ընդամենը 200 մետրի չափով տարածք ենք կորցրել, հայտարարեց, որ 8 քառակուսի կմ-ի չափ տարածք է կորցրել հայկական կողմը, ապա հավելեց, որ թե ռազմավարական, թե մարտավարական առումներով այդ կորցրած դիրքերն էական նշանակություն չունեն:

Ընդ որում, ըստ Ս. Սարգսյանի, այդ տարածքը ոչ թե հայրենիքից ենք կորցրել, այլ անվտանգության գոտի է եղել:

Ս. Սարգսյանը քննադատեց նաեւ այն ուժերին, ովքեր իրեն են քննադատում տարածքներ կորցնելու եւ բանակցությունների գնալու համար:

«…Ասում են մարդիկ, ովքեր կյանքում վառոդի հոտ չեն զգացել, միգուցե ինչ-որ տեղ վառոդի հոտ զգացել է, ուզում են երեւալ մեծ հայրենասեր, հավերժ պատերազմի կոչեր են անում: Մեզ պետք չեն զինված ուժեր, ովքեր արկածախնդրության են պատրաստ, միգուցե հաջողության կհասնեն, միգուցե ոչ:

Բոլոր նրանք, ովքեր այս պահին ինչ-որ թերություններ տեսնում, նրանց նպատակը ոչ թե գործին աջակցելն է, այլ իրենց անպատասխանատու հայտարարությունն իրականությանը մոտ բերելն է:

Գոյություն ունի քարտեզ, պարզ հաշվարկներ: Եթե ինչ-որ մի բան կորցրել ես, դա ինչ նշանակություն ունի՝ ռազմավարական, մարտավարական, թե ընդամենը որոշակի հոգեբանական նշանակություն: Եթե զուտ մետրով չափեն, հայկական ուժերը, որոնք որպես անվտանգության գոտի ունեին 800 հազար հեկտար, կորցրել են 800 հա, դա մեկ հազարերորդն էլ չկա: Ռազմավարական առումով, մարտավարական առումով այդ տարածքները որեւէ նշանակություն չունեն, զուտ հոգեբանական առումով, այո, կարող են (Ադրբեջանը) իրենց ժողովրդին համոզել, որ ինչ-որ արդյունքի հասել են»,- ասաց Ս. Սարգսյանը:

Վերջինս ասաց նաեւ, որ հայկական ԶՈՒ-երը պատրաստ էին վերականգնելու ստատուս քվոն, եւ փաստացի հայտարարեց, որ ինքը նպատակային չի համարել ստատուս քվոյի վերականգնում, քանի որ, Ս. Սարգսյանի խոսքերով, անտրամաբանական կլիներ մարտավարական առումով ոչ արժեքավոր դիրքերի համար զոհեր տալը:

Եվ վերջում ամենակարեւոր հաղորդագրությունը. Ս. Սարգսյանն ակնարկեց, որ իր պայմաններն այսպիսին են, եւ նրանք, ովքեր համաձայն չեն, թող իրենք գնան ու հետ վերցնեն տարածքները:

«Երեւանում սրճարանում նստած քարտեզներ են գծում, այդ մարդկանց առաջարկում եմ իրենք գնան վերցնեն (կորցրած դիրքերը)»

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing