good-banner
Լրահոս

Ս. Սարգսյանի եղբայր Լ. Սարգսյանն այսուհետ «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումն է կրում

 

novyj-kollazh3-320x228

galatv.am — Այսօր Գյումրու ավագանին ամբողջ կազմով ընդամենը մեկ դեմ ձայնով որոշեց Սերժ Սարգսյանի եղբորը շնորհել Գյումրու պատվավոր քաղաքացի կոչումը:

Այդ առաջարկով հանդես է եկել Գյումրու արվեստների ակադեմիան, ինչպես նաեւ ներկայացվեց, որ նման առաջարկ է արել Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի նախկին ռեկտոր Վարդեւան Գրիգորյանը:

Այս առաջարկությունը քվեարկության դրեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

Բալասանյանը երկու անգամ ընթերցեց Ս. Սարգսյանի եղբորը՝ Լեւոն Սարգսյանին Գյումրու պատվավոր քաղաքացի կոչումը շնորհելու մասին առաջարկությունը:

«Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լեւոն Ազատի Սարգսյանին առաջարկում եմ շնորհել Գյումրու պատվավոր քաղաքացի կոչումը»:

Առաջարկությունն ընդունվեց, միայն ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանը դեմ քվեարկեց Ս. Սարգսյանի եղբորը Գյումրու պատվավոր քաղաքացի կոչմանն արժանացնելու առաջարկությանը:

Այս հարցից հետո անմիջապես Սամվել Բալասանյանը հանդես եկավ այլ առաջարկությամբ՝ պատվավոր գյումրեցու կոչում շնորհել նաեւ ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանին:

«Սա էլ ես եմ առաջարկում, մեծ ներդրում ունի պարոն Ծառուկյանը սպորտի ոլորտում, բարեգործությունների, քաղաքապետարանին մեծ նվերներ տալու մեջ՝ մեքենաներ, տրակտորներ, սպորտ դպրոց է կառուցում: Ես առաջարկում եմ, որպես մեծ բարեգործի, որ լինի Գյումրու պատվավոր քաղաքացի»:

Բոլորը կողմ քվեարկեցին:

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing