good-banner
Լրահոս

Սա՛ է Օլիմպական փոխչեմպիոն Գոռ Մինասյանի «դղյակը»

 

fcbd30e08fc9d450e481214298353282

hraparak.am — Օլիմպոսի բարձունքները հասնելը հեշտ բան չի ու անկախ ամեն ինչից, երբ օլիմպիական չեմպիոն ենք ունենում, մտածում եմ՝ տեսնես ինչ պայմաններում է ապրում:

Ոչ մի եվրոպացու մտքով չի անցնի, որ օլիմպիական չեմպիոն կարող է դառնալ «դոմիկում ապրողը»:

Միայն հայը կարող է մտածել, որ հերոսներ դառնում են «դոմիկային պայմաններում մեծացածները»:

Արցախյան պատերազմը դրա վկայությունն է. իրենց կյանքը հայրենիքին ընծայած բոլոր հերոսներն ապրում են սոցիալական անմխիթա՜ր վիճակում: Ու դա կարծես հայրենիքում դարձել է օրինաչափություն: Զոհվողները, առաջին գծում կանգնածները անապահով մասսան է, իսկ արիության ու հերոսության մեդալներ ստացողները ճոխ կյանքով ապրողները, ովքեր վառոդի հոտն անգամ չեն զգացել: Հիմա պաշտոնավորները կասեն՝ բա հետմահու՜ն… Հետմահու՜ն՝ ասել էի…

Այնքան ծավալուն ու ցավոտ է թեման, մինչդեռ ես ուզում էի խոսել հայկական ծանրամարտի ամենահեռանկարային մարզիկներից մեկի՝ Գոռի մասին: Ռիոյի 2016թ-ի Օլիմպիական խաղերում Գոռը երկամարտի արդյունքում 451 կգ արդյունքով զբաղեցրել է երկրորդ տեղը` դառնալով օլիմպիական խաղերի փոխչեմպիոն: Ցավով, միաժամանակ ուրախությամբ եմ մեջբերում նրա խոսքերը.

«Ամեն մարդու չի հաջողվում մասնակցել Օլիմպիական խաղերի: Կարծում եմ` բոլորը գոհ են իմ արդյունքից, անձնական նոր ռեկորդներ եմ գրանցել և օլիմպիական արծաթ եմ նվաճել մեր երկրի համար»:

Իսկ երբ հարցնում են նրան՝ ու՞մ կուզեիր կողքիդ կամ հանդիսատեսի շարքում տեսնել, պատասխանում է՝ ծնողներիս: Հերոսը կամենում է առաջինն ուրախացնել ծանր կյանքով ապրող իր ծնողներին, երկրին:

Կասեք՝ դե երկիրն ի՞նչ իմանար, որ Գոռը Օլիմպիադայի փոխչեմպիոն է դառնալու, հիշեցնեմ, որ Հայաստանի հավաքականի գերծանր քաշային ծանրորդը աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է, Պատանեկան Օլիմպիական խաղերի և Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:

Ի վերջո անդրադառնամ հարցին՝ որտե՞ղ ապրում Գոռը, ի՞նչ պայմաներում: Ֆեյսբուքում գտա նրա այս «դոմիկը» ու, ինչքան էլ պարադոքսալ լինի, չզարմացա: Մեկ- մեկ հիշեցի այն շքեղ դղյակները, որտեղ ապրում են մեր իշխանավորները…

… Սա՛ է Օլիմպիական փոխչեմպիոն Գոռի «դղյակը»:

Հասմիկ Բաբաջանյան

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

hing.am

hing.am