Սա 37 թիվը չէ. Էդուարդ Շարմազանովը՝ «Երեւան» հիմնադրամում ԱԱԾ գործողությունների մասին

353

armtimes.com — «Երեւան» հիմնադրամում ԱԱԾ-ի գործողությունները Հայաստանի հանրապետական կուսակցությունը համարում է ոչ համաչափ՝ առնվազն ձեւի առումով: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը կուսակցության ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում նկատել է, որ սա 37 թիվը չէ:

«Մտահոգություն ենք հայտնում այդ գործողություններում հնարավոր քաղաքական շարժառիթների վերաբերյալ եւ չենք բացառում դրանց հավանականությունը: Որպես քաղաքական ուժ՝ բացարձակապես օրինականության կողմնակից ենք եւ ուշի-ուշով հետեւում ենք գործընթացին: Սա 37 թիվը չէ. չեմ կարծում, որ եթե հրավիրեին պաշտոնյաներին կամ փաստաթղթեր խնդրեին՝ առանց դիմակներով ներխուժման, չկարողանային մեր հարգարժան գործընկներն այս ամենը ստանալ: Ամեն ինչ պետք է լինի իրավունքի սահմաններում, բայց ձեւը համաչափ չէ»,- կարծիք է հայտնել ՀՀԿ խոսնակը:

Ինչպես հայտնի է, ԱԱԾ աշխատակիցները երեկ ժամեր շարունակ խուզարկություն են իրականացրել Երեւանի քաղաքապետարանում տեղակայված «Երեւան» հիմնադրամում, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը քաղաքապետ Տարոն Մարգարյանն է: Տեղեկություններ ու կասկածներ կան, որ քաղաքացիներից որեւէ կառուցապտաման կամ այլ թույլտվությունների համար պահանջվել է որոշակի գումար փոխանցել «Երեւան» հիմնադրամին: ԱԱԾ աշխատակիցները առգրավել էին նաեւ հիմնադրամի ամբողջ փաստաթղթերը:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ձերբակալվել են հիմնադրամի տնօրեն Աշոտ Ղազարյանն ու Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Խաչատուր Կիրակոսյանը:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache