«Սա ակնհայտ խտրականություն է». Արփինե Հովհաննիսյանը՝ ԱԺ փոխնախագահներին Սարդարապատ չհրավիրելու մասին

233

aravot.am — Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն այսօր ներկա չի գտնվել Սարդարապատում կազմակերպված Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին։ Ինչպես հետո պարզվեց՝ նրան չեն հրավիրել՝ որպես ԱԺ նախագահ: Հրավերք չեն ուղարկել նաեւ ԱԺ փոխնախագահներին ու հանձնաժողովների նախագահներին:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ հիմա ինքը երկրում չի, բայց չի էլ հրավիրվել. «Երբեւէ նմանատիպ դեպք չի եղել, սա ակնհայտ խտրականություն է: Սա ոչ մի կապ չունի ոչ միասնականության հետ, ոչ էլ առհասարակ պետականամետ մտածելակերպի հետ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache