Սա է ՔՊ թեկնածուի պարտության եւ Հունան Պողոսյանին մարզպետ նշանակելու պատճառը

59

Մեր զրուցակիցն է քաղաքական մեկնաբան Լևոն Մարգարյանը

 Սյունիքի մարզպետի նշանակումը Փաշինյանը հիմնավորեց թմրաթրաֆիկիդեմ արդյունավետ պայքար մղելու անհրաժեշտությամբԻնչպե՞ս եքգնահատում նման հիմնավորումը:

Մենք, իհարկե, չենք կարող հստակ իմանալ, թե ինչ չերևացող պատճառներ կան Հունան Պողոսյանի նշանակման համար: Դա միայն կիմանան Փաշինյանն ու Պողոսյանը: Գուցե խնդիրն իսկապես թմրաթրաֆիկինգն է, գուցե այլ խնդիր կա: Բուն հիմնավորումն, ըստ էության, հակասական տպավորություն է թողնում: Մի կողմից, իհարկե, պարզ է, որ եթե կա նարկոթրաֆիկ Հայաստանի տարածքով, ապա այն պետք է սկսվի հարավից, վերջանա հյուսիսով, կամ հակառակը: Սովորաբար որպես նարկոթրաֆիկի ուղղություն քննարկում են Պարսկաստանից Հայաստանով Վրաստան կամ Թուրքիա ուղղությունները: Հետևաբար, եթե նպատակը նարկոթրաֆիկն է, ապա պետք է նույն սկզբունքով մարզպետ-գեներալներ նշանակվեն նաև հյուսիսային մարզերում: Հետո, եթե խոսքը նարկոթրաֆիկի մասին է, ոչ թե զուտ ներհայաստանյան թմրաշրջանառության, ապա դրա դեմ բացառապես մարզպետի ունեցած իրավունքներով ու գործիքակազմով պայքարել դժվար թե ստացվի, անհրաժեշտ է անվտանգության մարմինների կոնկրետ ներգրավվածություն ու նաև համագործակցություն այլ երկրների հետ: Եթե Հունան Պողոսյանը նմանատիպ միջոցառումների կոնտեքստում համակարգելու է Սյունիքի հատվածը, ապա ավելի տրամաբանական կլիներ նրան նշանակել, ասենք, տեղի ոստիկանապետ կամ տեղի ԱԱԾ պետ, կամ տվյալ հարցով օպերատիվ-հետախուզական խմբի տեղի համակարգող կամ ղեկավար: Անհասկանալի է, թե ինչ կապ ունի նարկոթրաֆիկի հետ մարզպետի պաշտոնը, եթե նույնիսկ մարզպետ նշանակվեր ոչ թե Հունան Պողոսյանը, այլ թեկուզ Ջեյմս Բոնդը: Այսքանով հանդերձ չեմ բացառում, որ ինչ-որ կարևոր, չերևացող պատճառ կարող է եղած լինել:

Ինքս ունեմ առավել պարզ հիմնավորում: Կա կադրային բացի խնդիր, որը նոր կադրերով համալրելը բարդ է: Հին համակարգից շատերը, օգտագործելով իրենց կապերն ու ռեսուրսները, հավատարմության պայմանական երդում են տալիս նոր իշխանությանը, որը կարող է սիմվոլիկ արտահայտվել ասենք «դուխով» գլխարկ կրելով կամ հրապարակում «դմփ դմփ հու» անելով: Իշխանության համար այդ երդումն ունի առավել պրակտիկ նշանակություն՝ ձեռքի տակ ունենալ հին համակարգի հետ ասոցացվելու պատճառով խոցելի կադրեր, որոնք միաժամանակ ունեն կառավարման փորձ, մյուս կողմից ենթադրվում է, որ այլևս չեն զբաղվի կոռուպցիայով, որովհետև ժամանակին լի ու լի զբաղվել են: Կոնկրետ Հունան Պողոսյանի պարագայում նշանակել են մարդու, ով բավարար ֆինանսական ռեսուրսներ ունենալուն զուգահեռ, նաև ունի գեներալի ուսադիրներ, ինչից ենթադրվում է, որ նա այսպես ասած Սյունիքի տեղային առանձնահատկությունների զոհը չի դառնա ու տեղում կկարողանա իշխանության ազդեցությունը մեծացնել:

 Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը հիմա գնաց նման որոշումներիոչ թեընտրություններից հետոՍա վարկանիշի առումով խնդիրներ չի՞առաջացնում Փաշինյանի թիմի համար:

Արդեն խոսեցի կադրային բացի մասին: Այն իսկապես կա: Հնարավոր չէ բացառապես նոր, որևէ փորձ չունեցող, միայն հեղափոխությանը ակտիվ մասնակցած մարդկանցով համալրել պետական կառավարման ապարատը: Բայց մյուս կողմից կա այսպես ասած հին համակարգը մերժելու խնդիրը, որն առավել սուր էր իշխանափոխությանը հաջորդած առաջին ամիսներին: Հիմա, երբ իշխանությունն առավել շոշափելի է զգում պետական կառավարման դժվարությունները, փորձում են միջանցքներ ստեղծել հին համակարգի առանձին կադրերի հետ աշխատելու համար: Մեծ հաշվով սա նորմալ է: Նորմալ չէ այս ամենը չձևակերպելը որպես հայեցակարգ: Այսինքն՝ կադրային քաղաքականության կամ ընդհանրապես հին ու նոր համակարգերի միջև ժառանգականության խնդիրը որևէ կերպ ձևակերպված չէ, որևէ կերպ սահմանված չեն խաղի կանոնները, ինչի արդյունքում մենք ունենում ենք անակնկալ նշանակումներ և դրանցից բխող հանրային արձագանք այդ նշանակումներին: Ինչ վերաբերում է վարկանիշին՝ ապա առնվազն այս փուլում որևէ էական խնդիր դժվար թե լինի, այս փուլում հասարակության լայն հատվածների համար Փաշինյանի հիմնավորումները ցանկացած հարցով դեռևս համոզիչ են:

Ինչպե՞ս եք գնահատում բարիկադներ քանդելու Նիկոլ Փաշինյանիհայտարարությունը եւ մինչեւ որտեղ կարող են քանդվել բարիկադները:

Արդեն նշեցի, որ շատ լավ է, որ հին համակարգի հետ հարաբերություններում միջանցքներ են բացվում, շանս է ստեղծվում այսպես կոչված ինստիտուցիոնալ հիշողության պրակտիկ դրսևորման համար: Ի վերջո, անվերջ հնարավոր չէ միայն հինը բացառելով ու նորը շահարկելով կառուցել կենսունակ համակարգեր: Բայց խնդիրն այն է, թե ինչպես են ձևավորվում այդ միջանցքները, որոնք են մեխանիզմները: Եթե հին համակարգի հետ ժառանգական կապը պահելու խնդիրը կարգավորվելու է ձեռքի կառավարմամբ, մեխանիկական ու անհատական որոշումներով, ապա մենք ունենք ներքին, ստվերային պայմանավորվածությունների վտանգ: Եթե, ի վերջո, սահմանվի հստակ մեխանիզմ, ապա այդ ռիսկերից մենք կկարողանանք խուսափել, կխուսափենք նաև առայժմ միայն ֆեյսբուքում դրսևորվող, բայց մոտ ապագայում նաև ավելի լայն հասարակական շրջանակներում սպասվող կասկածամտության ծիլերից:

ՀՀԿն ձեր կարծիքով կմասնակցի՞ ընտրություններինթե ոչՆրանք պնդումենոր այսօր իրական ընդդիմությունն իրենք ենՁեր կարծիքովՀՀԿնկարո՞ղ է իրական ընդդիմություն լինել եւ որքանով է ՀՀԿն հարմարընդդիմություն Փաշինյանի համար:

Անկեղծ ասած, այդքան կարևոր չէ՝ ՀՀԿ-ն կմասնակցի, թե ոչ, որքան կարևոր է, թե հանուն ինչի է մասնակցում ՀՀԿ-ն: Եթե այս հարցը այդ կուսակցությունում տվել են և պատասխանը ունեն, ապա առավել հետաքրքրական կլիներ լսել հենց այդ պատասխանը: ՀՀԿ-ն որպես իշխանության կուսակցություն քաղաքականությանը միշտ մասնակցել է հանուն իշխանություն լինելու: Իշխանություն հիմա չկա, հետևաբար չկա նաև ՀՀԿ-ն ՝ նախկին տեսքով: Հետևաբար կարևոր է հասկանալ, որն է ՀՀԿ ներկա տեսքը, ներկա անելիքն ու դերակատարումը: Եթե այս հարցերին տրվի երկարաժամկետ ու հեռանկարային պատասխան, ապա նրանք քաղաքականության մեջ անելիք դեռ կունենան: Եթե խնդիրը ինքնանպատակ է, այսինքն բացառապես կա ինչ-որ կերպ քաղաքական մեյնսթրիմում մնալու ու Փաշինյանին ընդդիմանալու խնդիր, ապա վաղ թե ուշ ՀՀԿ-ն կանգնելու է այն խնդրի առաջ, որի առաջ արդեն կանգնեց վերջին ամիսներին, որի առաջ կանգնել են բազմաթիվ այլ ազդու ուժեր նախկինում, լինեն դրանք իշխանական, թե ընդդիմադիր:

Ինչ վերաբերում է ՀՀԿ ընդդիմություն լինելուն: Այս պահին նրանք իսկապես կարող են լինել միակ ընդդիմությունը Փաշինյանին, եթե որպես ընդդիմության չափանիշ վերցնենք ընդդիմադիր Փաշինյանի սահմանած նիշը: Մյուս ուժերն ակնհայտորեն հիմա մեղմ և փափուկ են դրսևորում իրենց: Կարճաժամկետ հեռանկարում գուցե սա դուր գա նաև Փաշինյանին՝ ՀՀԿ ներկայությունը դարձնել մատի փաթաթան, նրանց սարքելով հավերժական բոբո ու քավության նոխազ՝ մատնանշելով անցյալի սխալները: Հետևաբար հարցադրումը պետք է փոխել, ոչ թե ՀՀԿ-ն հարմար է արդյոք Փաշինյանին կամ հակառակը, այլ նրանց ընդդիմություն-իշխանություն դիրքավորումից ինչ կշահի Հայաստանի քաղաքական դաշտը:

Կապանում ինչուըստ Ձեզպարտվեց ՔՊն։

Հարցազրույցի առաջին հատվածում ՝ խոսելով Հունան Պողոսյանի նշանակման մասին, արդեն մասամբ այս հարցին անդրադարձա: Տեսեք, Սյունիքը ունիկալ մարզ է, ոչ թե այն առումով, որ այնտեղ կան ինչ-որ առանձնահատուկ բարքեր կամ այնտեղով ենթադրաբար անցնում է նարկոթրաֆիկ: Սյունիքի առանձնահատկությունը նրա տնտեսական որոշակի ինքնաբավությունն է՝ հատկապես Հայաստանի մյուս մարզերի համեմատ: Քաջարանի և Զանգեզուրի գործարանների առկայությունը Սյունիքում որոշակի տնտեսական ինքնաբավություն է ստեղծում, որոշակի ֆինանսական անկախություն Երևանից: Մարդիկ բավական բարձր աշխատավարձեր են ստանում: Հնարավոր չէ, օրինակ, բացառապես վարչական ռեսուրսով ուղղորդել մարդկանց քաղաքական ճաշակը: Երբ է վարչական լծակն ազդու, երբ կա աշխատանքը կորցնելու թեկուզև թույլ վտանգ: Սյունիքում այդ վտանգը էականորեն ավելի քիչ է, քան այլ մարզերում՝ նշածս պատճառներով: Հետևաբար, ի տարբերություն ասենք Էջմիածին քաղաքի, որտեղ ինչպես Կապանում ՔՊ թեկնածուի միակ խաղաքարտը ՔՊ թեկնածու լինելն ու Փաշինյանի աջակցություն վայելելն էր, Կապանում այդ ինքաբավությունը առավել ուժեղ է գտնվում, քան վարչական ռեսուրսը կամ Երևանից հնչող քաղաքական մեսիջները: Բնականաբար, այդ ինքանաբավության հետևում կա կանգնած տեղի կապիտալը, որն էլ իր հերթին իր թեկնածուին կարողացավ աջակցել ու դարձնել քաղաքապետ: Կարծում եմ սա է ՔՊ թեկնածուի պարտության, միաժամանակ Հունան Պողոսյանին մարզպետ նշանակելու պատճառը՝ նա փորձելու է իշխանության ազդեցությունը Սյունիքում հավասարեցնել կամ գերակա դարձնել տեղի տնտեսական կապիտալի ազդեցության հանդեպ:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache