Լրահոս

«Սա մեր պատերազմը չէ». թալիշները Լեռնային Ղարաբաղի պատերազմն իրենցը չեն համարում

 

talishner

168.am-ը գրում է. Թալիշների ազգային հեռուստատեսությամբ օրեր առաջ հեռարձակել է «Սա մեր պատերազմը չէ» խորագրով ավելի քան 1 ժամ տևող հաղորդում, որի հաղորդավարն անդրադառնում է Ադրբեջանի և Ղարաբաղի միջև տեղի ունեցած սահմանային պատերազմին:

«Դարձյալ պատերազմ է, ադրբեջանական կողմը զգալի կորուստներ է կրում՝ թե´ տեխնիկական, թե´ մարդկային»,- հայտարարում է հաղորդավարը՝ նշելով, որ այդ ռազմական գործողությունների պատճառով զոհվում են նաև թալիշ զինծառայողները, և ինչպես միշտ, Ադրբեջանի ազգային փոքրամասնության ներկայացուցիչները առաջին գծում են՝ «փամփուշտների տակ»:

«Նրանք ստիպված են ենթարկվել բռնակալի հրամաններին և սպանվել օտարի շահերի համար: Ճնշված իրենց սեփական հողում՝ բնիկ ժողովուրդները դարձյալ ստիպված են իրենց կյանքը զոհել ալիևյան ավանտյուրային: Թալիշստանի ազգային հեռուստատեսությունը կոչ է անում բոլոր թալիշներին: Թանկագի´ն եղբայրներ, սա մեր պատերազմը չէ: Այս պատերազմում մենք մեր դարավոր թշնամու շահերի պատանդն ենք, որի դեմ պայքարել են մեր փառավոր նախնիները, որն այսօր ստիպում է մեզ կռվել իր կողմից»,- ասում է մեկնաբանը՝ կոչ անելով թալիշներին խնայել իրենց կյանքը, քանի որ նրանց կյանքը հարկավոր է ազատ Թալիշստանի համար:

Հեռուստաընկերության Youtube-յան էջում բազմաթիվ թալիշներ ուշագրավ մեկնաբանություններ են կատարել:

Օգտատերերից մեկը, մասնավորապես, գրել է, թե հայերն այսօր պայքարում են ոչ միայն իրենց անկախության համար, այլև հենց թալիշների, և սա միակ հնարավորությունն է միավորվելու ու ընդհանուր թշնամու դեմ պայքարելու համար:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...