Սաակաշվիլին՝ Փաշինյանի մասին

71

Հայաստանի ներկայիս կառավարությունն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարեփոխումների հարցում գնում են իմ հետքերով եւ կրկնում են իմ հաջողությունները: Այս մասին հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին հուլիսի 31-ի երեկոյան՝ «Ռուսթավի 2» հեռուստաընկերության հետ հարցազրույցում։

«Հայաստանում երիտասարդությունը լայնորեն ուսումնասիրում է վրացական բարեփոխումների մասին իմ գիրքը եւ շատ բաներ է կրկնում: Այդ թվում կրկնում են իմ հաջողությունները եւ փորձում են չկրկնել իմ սխալները»,- հայտարարել է Սաակաշվիլին:

Անցյալում գործած իր գլխավոր սխալներից մեկը նախկին նախագահը համարում է այն, որ ժամանակին պատասխանատվության չի ենթարկել Նինո Բուրջանաձեին եւ Բիձինա Իվանիշվիլիին, որոնք, նրա գնահատմամբ, Վրաստանում Ռուսաստանի գլխավոր հենարանն են:

«Ըստ երեւույթին, Փաշինյանը համարել է, որ ժամանակին իմ սխալներից է եղել այն, որ ես պատասխանատվության չեմ ենթարկել ռուսական ռեզիդենտներին, եւ նա այդ սխալը չի կրկնում»,- հայտնել է Միխայիլ Սաակաշվիլին։




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache