ՍԱՂԴ ՀԵԼԵՔ ՀՐԱՊԱՐԱԿ, ՄԵՆՔ ԷԴ ՆԱՐԿԱՄԱՆԻ ՁԵՌԸ ՔԱՔԸ ՉԵՆՔ ԸՆԿԵԼ․ ՄԻՐԶՈՅԱՆԻ ԵՒ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ԿՈՉԸ՝ ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԱՎՏՈԲՈՒՍԻՑ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

3

hraparak.am -«Սերժ Սարգսյանի ելույթը ապացուցեց, որ ինքը Հայաստանի Հանրապետության վարչապետ չի կարա լինի։ Ժողովուրդ, հայ ազգ, դուրս եկեք փողոց։ Դուրս եկեք, կանգնեք ձեր ազատության համար։ Վաղը ուշ կլինի, մի վախեցեք»։ Այս մասին քիչ առաջ «Հրապարակի» հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Սասուն Միքայելյանը, որին ոստիկանները բռնի կերպով տեղավորել էին ոստիկանական ավտոբուսում եւ տեղափոխելու էին ոստիկանական բաժանմունք։

Մեկ այլ ավտոբուսում էլ ԱԺ պատգամավոր Արարատ Միրզոյանն էլ, նա էլ ժողովրդին կոչ արեց գնալ Հանրապետության հրապարակ, պայքարը շարունակել․ «Ժողովուրդ դուխով, սաղդ հելեք հրապարակ, ես ձեր ջանին մեռնեմ։ Մենք էդ նարկամանի ձեռը քաքը չենք ընկել, էդ նարկամանը մեզ վարի ա տալի, հերիք ա»։

 

 



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache