Լրահոս

«Սաղին կվերացնենք, ամբողջ պետությունը զորք կսարքենք, բայց պաշտոն չենք տա»

 

2017 թվականի աշնանը Հայաստանի ոստիկանության կրթական համալիրը կմեծացնի դիմորդների թիվը։ Այս մասին որոշումը կայացվեց հունիսի 23-ին տեղի ունեցած Կառավարության նիստում։ Կառավարության որոշմամբ, Հայաստանում 300-ով ավելի շատ ոստիկանի կնախապատրաստեն: Ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը կարծում է, որ Հայաստանում ոստիկանները շատ են, եղած թիվն է պետք կրճատել.

«Մեր երկիրը շատ նման է ոստիկանական պետության, նորմալ, քաղաքակիրթ աշխարհում ոստիկանական զորքեր հասկացություն չի լինում, զորքեր լինում են արտաքին թշնամու համար, ի՞նչ է նշանակում ոստիկանական զորքեր: Այս պետությունը թշնամի է տեսնում սեփական ժողովրդին, անհրաժեշտության դեպքում զորքերն աշխատեն ո՞ւմ դեմ, ներքին զորքերը ո՞րն է, բոլոր վիճակագրական տվյալներով, Հայաստանը առաջատար տեղերում է գտնվում ազգաբնակչության ու ոստիկանների թվով, 100 բնակչին՝ մեկ ոստիկան կամ երկու-երեք ոստիկան:

Նորմալ երկրներում նման բան գոյություն չունի, փոխանակ այդ գումարները, որ իշխանությունները ծախսում են այդ ոստիկանական զորքեր պահելու ու պատրաստելու համար , թող մարդկանց կյանքը բարելավեն եւ անհրաժեշտություն չի լինի զորք պահելու, ո՞ւմից ես պաշտպանվում, ինչի՞ց ես պաշտպանվում:

Գյորմամիշի նման ընկել են աջ ու ձախ՝ կսպանենք, սաղին կվերացնենք, ամբողջ պետությունը զորք կսարքենք, մի կեսին կհանենք մյուս կեսի դեմ, բայց պաշտոն չենք տա: Ոստիկաններին դրա համար են ավելացնում»:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing