Լրահոս

Սահմանադրության փոփոխված տարբերակը մեզ որպես հասարակություն դարձնում է ավելի ազատ և ավելի ուժեղ. Ս. Սարգսյան

 

serzh_sargsyan_april24_genocide_696x464.thumb

tert.am — ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ուղերձում, մասնավորապես, ասվում է.«Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ ձեզ Սահմանադրության օրվա կապակցությամբ:

Այս տոնը կարևոր ու պատմական օր է մեր երկրի ու ժողովրդի կյանքում: Մենք միասին քայլ առ քայլ գնում ենք Սահմանադրության մեջ ամրագրված նպատակները կյանքի կոչելու ճանապարհով:

Սահմանադրական վերջին բարեփոխումները մեկ անգամ ևս հաստատեցին մեր ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական ու սոցիալական պետության կայացումը և ընդգծեցին դրա վերընթաց ու հետևողական զարգացման միտումները: Սահմանադրության փոփոխված տարբերակը մեզ որպես հասարակություն դարձնում է ավելի ազատ և ավելի ուժեղ: Միաժամանակ այս նոր իրողությունը բոլորիցս պահանջում է պատասխանատու վերաբերմունք երկրում ընթացող սոցիալական, իրավական և քաղաքական գործընթացների նկատմամբ:

Կրկին շնորհավորելով այս մեծ տոնի առթիվ՝ մաղթում եմ, որ ապրենք և աշխատենք մեր Հիմնական օրենքի տառին և ոգուն համապատասխան»:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...