Լրահոս

Սահմանային բախումներ Ադրբեջանի և Հայաստանի միջև

 

4bk4bf5bf2dfbd5kz1_800c450

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ երկու երկրների միջև տեղի ունեցած սահմանային փոխհրաձգության հետևանքով սպանվել է ադրբեջանցի մեկ զինծառայող:

«ԱՓԱ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Ադրբեջանի ՊՆ-ը հայտարարել է, որ երեկ երեկոյան երկու երկրների միջև տեղի ունեցած սահմանային փոխհրաձգության ընթացքում սպանվել է ադրբեջանցի զինծառայող Ֆիքրեթ Բաշիրովը:

Ադրբեջանն այդ սպանության պատասխանատվությունը Հայաստանին է վերագրել: Հայաստանը դեռևս չի արձագանքել ադրբեջանական կողմի հայտարարությանը:

Չնայած միջազգային կազմակերպությունների ճնշումներին Հայաստանը դեռևս Բաքվին չի հանձնել 2016 թ. դեկտեմբերի 29-ի բախումների ժամանակ սպանված ադրբեջանցի զինծառայող Չենգիզ Ղուրբանովի դին:

2016 թ. ապրիլին Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացող բախումների հետևանքով տասնյակ մարդիկ են սպանվել ղարաբաղյան հակամարտության գոտում:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

http://parstoday.com/hy/news/armenia-i51148

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing