Սահմանային դիրքերը պատրաստ են զիջելու, որպեսզի պահեն իրենց ներքին դիրքերը

0

aleq-320x228

 galatv.am-ը գրում է. ԱՍԱԼԱ-ի մարտիկ, «Նոր Հայաստան» շարժման մասնակից Ալեք Ենիգոմշյանը, պատասխանելով ԳԱԼԱ-ի հարցին, թե Սերժ Սարգսյանն ինչքանով էր անկեղծ իր այն խոսքերում, թե ապրիլյան պատերազմի արդյունքում կորցրած այդ 800 հեկտար տարածքը հետ չի բերվել միայն կյանքեր խնայելու համար, և ուրիշ ինչ պատճառներ կարող են լինել, որոնք թույլ չեն տվել իշխանություններին գնալ այդ քայլին, նշեց առնվազն 2 պատճառ:

Առաջին պատճառը պատերազմի նկատմամբ վեհերոտությունն ու վախկոտությունն է, որն առաջին անգամ չէ, որ ցուցաբերվում է, և երկրորդն արտաքին տերերի նկատմամբ վերցրած կուլիսային պարտականություններն են:

«Սահմանային դիրքերն ինքը և իր ներկայացրած իշխանությունը պատրաստ են զիջելու, որպեսզի պահեն իրենց ներքին դիրքերը»,- ասաց ԱՍԱԼԱ-ի մարտիկ, «Նոր Հայաստան» շարժման մասնակից Ալեք Ենիգոմշյանը:

Իսկ Սերժ Սարգսյանի առաջ քաշած «կյա՞նք, թե՞ հողեր» դիլեման Ենիգոմշյանն անվանում է պարտվողական, որին, սակայն, հասարակությունը չտրվեց, և դրա լավագույն ապացույցն այդ հողերը պաշտպանող հերոսացած զինվորներն են. «Միգուցե դա էր Սերժ Սարգսյանի սպասումը, հույսը, որ զինվորը չպաշտպանի այդ հողը, և մենք ավելի մեծ հողեր կորցնենք, ու ինքն ասի՝ ինչ կարող եմ անել ես, եթե զինվորը չպաշտպանեց, բայց զինվորը պաշտպանեց»



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache