Samsung-ը նոր գովազդում ծաղրել է iPhone-ի տերերին

7

Samsung-ը նոր գովազդում ծաղրել է ոչ միայն iPhone-ի տերերին, այլև հենց սարքերը։ Հարավկորեական հսկայի մարկետոլոգները հիշեցրել են Apple-ի երկրպագուներին հիշողության փոքր ծավալի, փոշուց ու խոնավությունից պաշտպանության բացակայության և այլ թերությունների մասին։ Ծաղրի է ենթարկվել նաև նոյեմբերի 3-ին վաճառքում հայտնված iPhone X-ը։

Մարկետոլոգների կարծիքով՝ հենց վիճելի դիզայներական լուծումն է, որ թույլ է տալիս ամերիկյան ընկերությունից խլել հաճախորդների մի մասին ու դարձնել Galaxy Note 8-ի օգտատեր։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache