Սամվել Ալեքսանյանը եկել ու «փայ» է մտել

68

15 տարի առաջ ներդրում եմ կատարել Սեւանի շաքարի գործարանում, սակայն 4 տարի աշխատելուց հետո Սամվել Ալեքսյանյանը եկել ու «փայ» է մտել։ Այս մասին հուլիսի 26-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Սանկտ Պետեբուրգում հանդիպմանը հայտարարեց ռուսաստանաբնակ գործարարներից մեկը։

«Գործարանը կանգնած է արդեն 9 տարի, բայց մենք հիմա ուզում ենք աշխատենք նորից, մի խնդրանք ունենք՝ հնարավո՞ր է ԱԱՀ–ն թեթեւացնեք»,–դիմեց նա վարչապետին:

Ի պատասխան Փաշինյանը ողջունեց նախաձեռնությունը եւ խոստացավ մանրամասն ուսումնասիրել, տեղեկացնել գործարարին. «Մենք կառավարության վերջին նիստում երկու այդպիսի որոշում ենք կայացրել, ԱԱՀ–ն հետաձգել ենք 3 տարով, ոչ թե ազատում ենք, այլ ներդրումային որոշակի պայմաններով վճարումը հետաձգում ենք, ոլորտը մեզ համար գերակա է, մենք հստակ կճշտենք, կտեղեկացնենք։ Նախաձեռնությունը, իհարկե, ողջունում ենք»,–նշեց վարչապետը:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache