Սամվել Ալեքսանյանը մեկնաբանել է ոնց է 40 հազար ձայն ստացել. «Որովհետեւ մենք չենք ընտրվում….»

0

ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը վստահ է, որ իր ընտանիքի հետ կապվող «Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցում «ՍԱՍ» սուպերմարկետի աղմկահարույց ժողովի նման ժողովներ չեն եղել: Այս մասին Սամվել Ալեքսանյանն ասաց Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցու մոտ armtimes.com-ի հետ զրույցում:

— Պարոն Ալեքսանյան, ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուներից դուք երրորդն էիք, որ շատ ձայն ստացավ իր ընտրատարածքում: Դա ինչի՞ հաշվին տեղի ունեցավ, ու ինչպե՞ս եք գնահատում ձեր հաջողությունները:

— Որովհետեւ մենք չենք ընտրվում…, 5 տարվա մեջ գնում, ժողովրդի հետ մեր կապը միշտ պաշտպանվում ա: Երեւի դրա արդյունքն էր:

— Սպասո՞ւմ էիք, որ 42 հազար մարդ ձեզ ձայն կտա:

-Ես չեմ կարա ասեմ տոչնի ինչքան կլիներ, բայց որ սպասում էի, որ ժողովուրդն ինձ լավ ձայն կտար, սպասում էի:

— Խորհրդարանական ընտրությունների ժամանակ եւ հետո ընտրախախտումների վերաբերյալ հրապարակումներ եղան: Եղավ նաեւ «ՍԱՍ» սուպերմարկետի աշխատողների ձայնագրության հրապարակումը: Ուզում եմ իմանալ՝ ձեր ընտանիքի հետ առնչվող սուպերմարկետների ցանցում նման ժողովներ եղե՞լ են, չե՞ն եղել:

— Նման ժողովներ չի եղել:

— Մտավախություն չունե՞ք, որ ինչ-որ մեկը ձայնագրություն կհրապարակի:

— Ո՛չ, ոչ:

— Մալաթիա Սեբաստիայի թաղապետը հավակնություններ ունի Երեւանի ավագանի դառնալու: Մասնակցո՞ւմ եք նրա քարոզարշավին:

— Այո:

— Ո՞նց եք գնահատում նրա շանսերը:

— Շանսերն ընտրությունից հետո արդեն ժողովուրդը, որ ձայները լավ տա, արդեն լավ կգնահատվի:

— Ընտրությունների ժամանակ ձեր նման մարդկանց վերաբերյալ ասում են, որ ճնշումներ է լինում տեղամասերում, ժողովրդի շրջանում…

— Նման բան չկա: Էդ ձեր՝ լրագրողների արածով են գրում, մենակ դուք եք գրում:

— Շատ պնդեցին, որ «Քարֆուր» սուպերմարկետը չբացվեց Դալմայում, քանի որ դուք Սամվել Կարապետյանի հետ պայմանավորվածություններ ունեիք եւ հիմա էլ փակման է գնում:

— Ես խաբար չեմ, ինձ էլ բիզնեսից հարցեր մի տուր, ցավդ տանեմ:

— Հիմա «Քարֆուրը» փակմա՞ն է գնում:

— Ցավդ տանեմ, ինձ բիզնեսից հարցեր մի տուր:

— Ես չեմ ասում, որ դուք եք տնօրինում, դուք կապ…:

-Ինձ «Քարֆուրից» հարցեր մի տուր, բիզնեսից հարցեր մի տուր:



Загрузка...