Սամվել Ալեքսանյանի բաժինը 20 տոկոսով նվազել է

83

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը Ազգային ժողովում լրագրողների հարցին ի պատասխան անդրադարձավ մենաշնորհների մասին հարցին: Նա նշեց, որ այսօր ապրանքային շուկաներում մուտքի խոչընդոտներ չկան: Օրինակ բերելով շաքարավազի շուկան, Շաբոյանն ասաց, որ այստեղ չկան մուտքի խոչընդոտներ, կան մոտ 100 տնտեսվարողներ, ովքեր այսօր շաքարավազ են ներկրում: Շուկայում գերիշխող դիրք ունեցող Ալեքս Հոլդինգ ընկերությունը ևս մյուսների նման ներկրումներ է իրականացնում և, ըստ Շաբոյանի, մյուսների հետ մրցակցում է: Նա նշեց, որ խոսքն այն ընկերությունների մասին չէ, որոնք շաքարավազ են ներկրում սեփական արտադրության համար օգտագործելու համար: Այսօր շուրջ 100 ընկերություն կա, որոնք շաքարավազը ներկրում են վաճառելու նպատակով:

Նա անդրադարձավ հարցին, թե հեղափոխությունից հետո ինչպե՞ս է փոփոխվել այս շուկան: Ասաց, որ շաքարավազի շուկայում փոփոխություններ սկսել են կատվել 2015-2016թվականներից՝ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո ընթացակարգերի պարզեցմամբ պայմանավորված: “Սակայն դրանք հիմնականում փոքր տնտեսվարողներ էին, փոքր խմբաքանակներով էին ներմուծումներ իրականացնում: Վերջին 3-5 ամիսների ընթացքում ավելի է շատացել շաքարավազ ներկրողների թվաքանակը: Եվ ոչ միայն թվաքական է շատացել, այլ նաև խմբաքանակներն են մեծացել: Կոնկրետ խոշոր ընկերությունը՝ Ալեքս Հոլդինգ ընկերությունը մշտապես զբաղեցրել է շուկայի 98 տոկոսը, բայց այս պահին պահին նրա կշիռը կազմում է 78 տոկոս: Վերջին մի քանի ամիսների ընթացքում նվազել է”,- ասաց Շաբոյանը:

Նա նշեց, որ նույն միտումները նկատվում են սոցիալական նշանակության մյուս ապրանքային շուկաներում՝ բանանի, հավի մսի, ընդեղենի, ալյուրի շուկաներում:

Մանրամասները տեսանյութում



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache