Լրահոս

Սամվել Ալեքսանյանի «ցնցող» որոշումը. «Սիթիներում» կաշխատեն միայն Մալաթիայի բնակիչները

 

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«ԱԺ պատգամավոր վերընտրված Սամվել Ալեքսանյանը որոշել է վարձահատույց լինել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչներին՝ ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրեն տված 42 հազարից ավելի ձայների համար:

Ալեքսանյանի որոշմամբ՝ իր ընտանիքին պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի այն աշխատակիցները, որոնք Մալաթիայի բնակիչներ չեն, առաջիկայում կազատվեն աշխատանքից: Armtimes.com-ի տեղեկություններով՝ նրանց փոխարեն «Սիթիներ»-ում աշխատանքի կանցնեն բացառապես Սամվել Ալեքսանյանի հայրենի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի բնակիչները»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing