Սամվել Ալեքսանյանի հարցով կդիմեն ԱԺ նախագահին

142

politik.am — Նիկոլ Փաշինյանի կոմից նախաձեռնված Իմ Քայլը շարժման երևանյան բողոքի ակցիաների ժամանակ, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը Մալաթիա-Սեբաստիա համայնքում իր մի շարք կողմնակիցներիհետ ճնշումներ և բռնություն է կիրառել մեքենաներով բողոքի դուրս եկած քաղաքացիների նկատմամբ: Քաղաքացիներից մեկի նկատմմաբ պատգամավորը բռնություն է կիրառել անձամբ, որի ժամանակ քաղաքացու նկատմամբ հնչել են նաև սպառնալիքներ:

Այս միջադեպի մասով հարուցված է քրեական գործ և ընթանում է քննություն: Սամվել Ալեքսանյանը հանդիսանալով ՀՀ ԱԺ պատգամավոր խախտել է նաև պատգամավորի համար սահմանված էթիկայի նորմերը: Այս կապակցությամբ  Politik.am-ի խմբագրությունը պատրաստվում է դիմել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին, որպեսզի քննության առնվի պատգամավոր Ալեքսանյանի վարքը.«Այս պահին ԱԺ-ում չկա ձևավորված Էթիկայի հանձնաժողով, սակայն օրենքը մեզ թույլ է տալիս դիմել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին և նա կարող է նման հանձնաժողով ձևավորելու որոշում կայացնել ու քննության առնել պատգամավոր Ալեքսանյանի վարքը: Սամվել Ալեքսանյանն իրեն դրսևորել է պատգամավորին ոչ հարիր ձևով ու չնայած, որքան ինձ հայտնի է այս միջադեպի մասով հարուցված է քրեական գործ, սակայն մենք կարծում ենք, որ  Ազգային Ժողովը նույնպես պարտավոր է քննել տեղի ունեցածը և գնահատական տալ իր գործընկերոջը: Ի վերջո Ալեքսանյանը իր քայլերով նսեմացնում է ԱԺ պատգամավորի կոչումը, որը անթույլատրելի պետք է լինի»,-ասաց Politik.am-ի խմբագիր Բորիս Մուրազին՝ ավելացնելով, որ դիմումը և անհրաժեշտը փաստերը կուղարկվեն ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին:



Загрузка...