Լրահոս

Սամվել Ալեքսանյանի հոր հոգեհանգստին հերթեր էին գոյացել

 

Ինչպես հայտնել էինք, 86 տարեկանում մահացել էր ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի հայրը` Լիմինդր Ալեքսանյանը:

Նրա հոգեհանգստի արարողությունը տեղի է ունեցել մարտի 12-ին Սուրբ Երրորդություն եկեղեցում, իսկ հուղարկավորությունը՝ մարտի 13-ին։ Հոգեհանգստի մասնակիցներից մեկը պատմեց, որ սգո արարողությանը ասեղ գցելու տեղ չկար, ներկա էր ողջ իշխանական էլիտան՝ նախարարներ, պատգամավորներ, բազմաթիվ պաշտոնյաներ, հայտնի գործարար Սամվել Կարապետյանը, Գագիկ Ծառուկյանը, պաշտոնաթող վարչապետ Հովիկ Աբրահամյանը, անգամ Կաթողիկոսն եւ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը։

Այլ քաղաքական ուժերից եւս ներկայացուցիչներ կային։ Մեր աղբյուրը պատմեց, որ այնքան մարդ էր հավաքվել, որ հերթ էին կանգնել մտնել, ցավակցելու համար։ «Ես հասկացա, որ այդ տարածքում ընտրությունները ավարտված են»,-ասաց մեր աղբյուրը։

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

hraparak.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing