Լրահոս

Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունն օղիներից բացի կեղծում է նաև այլ ապրանքներ

 

ԵԱՏՄ-ից 2017-ի առաջին եռամսյակում եւս արեւածաղկի ձեթ ամենամեծ քանակությամբ ներմուծել է արդեն «Ալեքս հոլդինգը՝ 1318 տոննա։ Դա նույն Ալեքսանյանին պատկանող «Ալեքս գրիգն» է՝ այլ անվանումով։ Այստեղ արդեն երկրորդ խոշոր ներմուծողը «Պլենիումն» է՝ 555 տոննա, երրորդը՝ «Լիա-Կ գրուպ» ՍՊԸ-ն։ Ակնհայտ է, որ այս շուկայում առաջատարներն այս երեք ընկերություններն են, բայց ամենախոշորը, բնականաբար, «Ալեքս գրիգը» կամ «Ալեքս հոլդինգն» է։
Ի դեպ, «Լիա-Կ գրուպը» հայտնի է հատկապես շինանյութի ներմուծմամբ։ Այս ընկերությանն են պատկանում «Կերամա Մարացի», «Լիա կերամիկս» խանութների ցանցերը։ Այն նաեւ մարգարինի, կետչուպ-մայոնեզների եւ նմանատիպ այլ ապրանքների ներմուծմամբ է զբաղվում։ Բայց «Ալեքս գրիգի» կամ «Ալեքս հոլդինգի» կողմից ձեթի շուկան ազատ թողնելը դեռ չի նշանակում, թե այս ընկերությունը «մեղքեր» չունի գործած նաեւ այս դաշտում։
Ըստ տեղեկությունների՝ Սամվել Ալեքսանյանին պատկանող այս ընկերությունն օղիներից բացի կեղծում է նաեւ հանրահայտ ապրանքանիշերի ձեթերը՝ դրանք հանրությանը վաճառելով արդեն հայտնի բրենդների ներքո։ Չի բացառվում, որ Ալեքսանյանը տարվա ընթացքում արեւածաղկի ձեթի մի որոշ խմբաքանակ կարող է ներկրել՝ ցույց տալու, որ դրանք դրսից է ներմուծում, իսկ մյուս մասը՝ նույն, ասենք, «Ավեդով» ձեթի անվան տակ արդեն արտադրել Հայաստանում։ Բնականաբար, մայր գործարանից ներկրածն ու Ալեքսանյանի արտադրամասերում շշալցված արեւածաղկի ձեթը նույն որակը չեն ունենա։
Այս ամենի իսկությունը լիարժեք կարող են ճշտել եւ համապատասխան քայլեր ձեռնարկել պատկան մարմինները, եթե, իհարկե, ցանկանան։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing