Սամվել Բաբայանը, հնարավոր է, քիչ անց ազատ արձակվի

118

Ազգային անվտանգության ծառայության դիմաց այս պահին հավաքվել են ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կողմնակիցներն ու հարազատները, փոխանցում է Aysor.am-ի թղթակիցը։ Նրանք սպասում են Բաբայանի ազատ արձակվելուն։
Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը Aysor.am-ին ասաց, որ ինքը Բաբայանի ազատվելու մասին տեղեկությունը չի կարող հաստատել։
«Կարող եմ ասել, որ Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել մեր բողոքը», — նշեց փաստաբանը։
Առայժմ հայտնի չէ՝ ինչ հիմքով է Բաբայանն ազատ արձակվելու։ Ամենայն հավանականությամբ, Վճռաբեկ դատարանը բավարարել է պատգամավորներ Սասուն Միքայելյանի և Հովիկ Աղազարյանի միջնորդությունը


Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache