Լրահոս

«Սամվել Բաբայանը «Սասնա ծռեր 2–ի» հետ ի՞նչ կապ ունի, երբ «Սասնա ծռեր–1–ն» էլ ա իշխանությունը սարքել մեր տղերքի գլխին».

 

Երեկ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, ում ԱԱԾ–ն ձերբակալել է Վրաստանից մաքսանենգ եղանակով «Իգլա» տեսակի զենիթա–հրթիռային համալիր տեղափոխելու գործի շրջանակում, «ՕՐՕ» դաշինքի ներկայացուցիչ, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանի համոզմամբ, քաղաքական հետապնդման է ենթարկվում, քանի որ չէր կարող առնչություն ունենալ ո՛չ «Իգլա» բերելու, ո՛չ «Սասնա ծռեր– 2» կազմակերպելու հետ:

Նշենք, որ ըստ ԱԱԾ–ի՝ դեպքի առթիվ երեկ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235–րդ հոդվածի 2–րդ մասի և 235.1–րդ հոդվածի 2–րդ մասի 1–ին կետի հատկանիշներով։ Նշենք նաև, որ երեկ ձերբակալվել է ևս 2 անձ։ Այս մեղադրանքով Սամվել Բաբայանին սպառնում է 2–6 տարվա ազատազրկում:
Ներկայացնում ենք «Փաստ»–ի զրույցը «ՕՐՕ» դաշինքի ներկայացուցիչ, ՊՆ նախկին փոխնախարար, գեներալ–լեյտենանտ Գագիկ Մելքոնյանի հետ:

– Պարոն Մելքոնյան, ձերբակալված Սամվել Բաբայանը կամ «ՕՐՕ» դաշինքը կարո՞ղ էին առնչություն ունենալ «Իգլա» զենիթա–հրթիռային համալիրի արձակման խողովակ բերելու հետ:

– Սամվել Բաբայանը բանակում չի աշխատում, որ «Իգլայով» զբաղվի: Ունենք պաշտպանության նախարար, ինքը պետք է զբաղվի «Իգլա» բերելով: Էս երկրում կարան ծառին բռնաբարութան հոդված դնեն, կալանավորեն: Էս երկիրն էդ վիճակում ա: Նույն ձևով կարան ասեն՝ Սամվել Բաբայան, դու «Իգլա» ես բերել: «Իգլան» ի՞նչ կապ ունի Սամվել Բաբայանի հետ, ես զարմանում եմ ուղղակի: Իշխանությունը ցայտնոտի մեջ ա:

– Իսկ ԱԱԾ–ն «ՕՐՕ» դաշինքի մյուս անդամների, օրինակ, Ձեր հանդեպ հետաքրքրություն ցուցաբերե՞լ է:
– Բայց «Իգլան» ի՞նչ կապ ունի մեր հետ: Ո՛չ տանկի հետ գործ ունենք, ո՛չ սամալյոտի հետ, ո՛չ «Իգլայի» հետ: Մենք դուրս ենք եկել պայքարի, համապետական ընտրություն է, ուզում ենք ընտրություններով ինչ–որ բան փոխենք: Էստեղ «Իգլայի» խնդիր չկա, պատերազմի խնդիր չկա:

– Կարծում եք՝ սա քաղաքական հետապնդո՞ւմ է Սամվել Բաբայանի նկատմամբ:
– Իհարկե, էն էլ ոնց: Քաղաքական հետապնդում չլինի, «Իգլան» ի՞նչ գործ ունի Սամվել Բաբայանի հետ կամ մեր հետ, դաշինքի հետ «Իգլան» ի՞նչ գործ ունի: «Իգլան» ո՞ւմ համար էր բերում, սամալյո՞տ էր խփում: Կարո՞ղ է Օսկանյանն ու Րաֆֆին «Իգլա» կրակող են, «Իգլան» ո՞ւմ համար են բերում:

– Իսկ հնարավոր համարո՞ւմ եք, որ դաշինքի այլ անդամի, օրինակ, Սեյրան Օհանյանին ձերբակալեն:
– Մեր երկրում ամեն ինչ էլ հնարավոր է:

– Դուք այժմ ի՞նչ եք պատրաստվում անել:
– Ոչ մի բան, ձեռքներս շղթայում ենք, գնում ենք հանձնվում ենք մեր իշխանություններին, իրանց էդ ա պետք: Ողղակի ամբողջ ազգը Հանրապետականին դեմ ա, չի ընդունում ՀՀԿ–ին, հիմի իրանք ինչ–որ բան են ուզում անեն, էդ ի վնաս իրանց են անելու, միանշանակ: Բռնապետություն ա դարձել արդեն, ինչի՞ մասին ա խոսքը:

– Մամուլն այսօր գրել է, որ Սամվել Բաբայանը ծրագրել է «Սասնա ծռեր–2» կազմակերպել ու իշխանությանը դա հայտնի է դարձել:
– Սամվել Բաբայանը «Սասնա ծռեր 2–ի» հետ ի՞նչ կապ ունի, երբ «Սասնա ծռեր–1–ն» էլ ա իշխանությունը կազմակերպել, Նորքի դեպքերն էլ: Էդ լրիվ իշխանության կազմակերպածն ա: Էդ բոլոր գործերը թողել են օդի մեջ, որ վաղն ով որ իշխանությանն ասի՝ էս ժողովրդին տեր կանգնեք, երկրին տեր կանգնեք, կալանավորեն: Ասեն՝ դուք «Սասնա ծռեր–2» եք, «Սասնա ծռեր–3» եք, Նորքի հանցախումբ եք:

Էս ա ամբողջ սցենարը: Թե չէ Բաբայան Սամվելն ի՞նչ կապ ունի «Սասնա ծռեր–2–ի» հետ, կամ էս երկրում կարա՞ «Սասնա ծռեր 2–3» լինի, երբ 3–ից 2–ը կամ ԿԳԲ–ում են գրանցված, կամ ոստիկանությունում: Ո՞նց կարա էս երկրում «Սասնա ծռեր 2» լինի, երբ որ «Սասնա ծռեր 1–ը» իշխանությունն է սարքել մեր գերազանց տղերքի գլխին:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:



Загрузка...

Հեղինակի մասին

Kara

Kara