Լրահոս

Սամվել Կարապետյա՞նը թույլ չի տվել, որ Էլեկտրաէներգիայի սակագինն ավելի շատ իջեցնեն

 

middle_1424156231_9265626-1

Hayeli.am-ը գրում է

Հայաստանում փետրվարի 1-ից մոտավորապես մեկուկես  դրամով կնվազի էլեկտրաէներգիայի գինը: Այդ մասին որոշումը կայացրել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը:  Այսպիսով՝ 2017 թվականի փետրվարի 1-ից էլեկտրաէներգիայի գինը բնակչության համար կկազմի 46,2 դրամ՝ էժանանալով ուղիղ 1,22 դրամ:  Սոցիալապես անապահով խավերի համար էլեկտրաէնեգիայի սակագինը կկազմի 40 դրամ, այսինքն՝ 6 դրամով ավելի պակաս: Սրան նախորդել էր գազի սակագնի իջեցման մասին որոշումը, որն ուժի մեջ է մտնելու գալիք հունվարի 1-ից:

Հիշեցեննք, որ Հանրային ծառայությունենրը կարգավորող հանձնաժողովի որոշմաբ հունվար 1-ից մինչև 10 հազար խորանարդ մետր սպառում ունեցող բնակիչ-սպառողների համար 1 խորանարդ մետր գազի գինը կնվազի  7.7 դրամով, նախկին 146,7 դրամի փոխարեն կազմելով 139 դրամ: Այս խմբի մեջ մտնում են  սովարական գազասպառողները, իսկ  անապահով խավի բնակիչներըը մեկ խորանարդ մետր գազի դիմաց  կվճարեն 100 դրամ այժմյան 146,7 դրամի փոխարեն:

Փաստորեն  գազից հետո նվազում է նաեւ էլեկտրաէներգիայի գինը, ինչը նշանակում է, որ վարչապետ Կարեն Կարապետյանը կատարում է էներգետիկ ոլորտում իր խոստացած բարելավումները: Գազի սակագնի նվազման  քաղաքական որոշումը, բնակաբար կայացվել է  «Գազպրոմում», որը Կարեն Կարեպետյանի համար, այսպես ասած <<հորանց տուն է>>, իսկ ահա էլեկտարաէնեգրայի  սակագնի  հարցը չէր կարող լուծվել առանց <<Հայստանի էլցանցերի>> սեփականատեր Տաշիր Գրուպի նախագահ  Սամվել Կարապետյանի բարիացակամության: Հայաստանի էլեկտրական ցանցերի  սեփականատեր դառնալուն զուգահեռ  Սամվել Կարապետյանը ձեռնամուխ եղավ էլեկտրաէնգիայի սակագնի բարձրացման ուղղությամբ: 2015 թվականի հուլիսի 1-ին Հնարային ծառայությունները կարգովորղ հանձնաժողովի որոշմաբ էլեկտերէնեգիան 7 դրամով թանկացավ: Մինչ այդ կազմակերպվել էր շատ լավ քարոզարշավ, հայտարարվել էր, որ համակարգը գտնվում է  խիստ անմխիթար վիճակում,  տարիներ շարունակ  կուտակվել են պարքտեր, այդ թվում նաև չհիմնավորված:  Բաց տեքստով հայտարարովում էր, որ եթե թանկացում տեղի չունենա, համակարգը կփլուզվի:

Թանկացումից մեկ տարի անց, երբ  հրապարակվեցին ՀԷՑ-ի շահույթները, պարզ դարձավ, որ  փլուզման եզրին կանգանած համակարգն իրականում գերշահութաբեր ոլորտ է, որը  Սամվել Կարապետյանին 2016 թվականի առաջին կիսամյակի տվյալներով ապահեվել է  ավելի քան 15 միլիարդ դրամ շահույթ, ինչն արդեն իսկ գերազանցում է ընկերության տարեկան պլանը:

ՀԷՑ-ը սպառողին մատակարարված էլեկտրաէներգիայի 69 տոկոսը արտադրող կայաններից գնել է 1 կՎտ/ժ-ը 5-ից 7 դրամով, իսկ 25,4 տոկոսի սակագինը կազմել է 22-ից 25 դրամ, և միայն 4,9 տոկոս էլէներգիան է, որը ՀԷՑ-ը գնել է «Հրազդան ՋԷԿ»-ից, որի սակագինը ամենաբարձրն է՝ 42,9 դրամ:

Սպառողներին մատակարվող  էլեկտրաէներգիան մինչև այս տարվա օգոստոսի 1-ը ՀԷՑ-ը վաճառում էր հետևյալ սակագներով՝  48.78 դրամ կազմում էր ցերեկային սակգինը և 38.78 դրամ՝ գիշերային սակագինը: Օգոստոսի 1-ից սակագինը 2.58 դրամով նվազեց և սահմանվեց համապատասխանաբար  46.2 դրամ ցերկային և 36.2 դրամ գիշերային սակագին: Փաստացի՝ սպառողներին վաճառված էլեկտրաէներգիայի 95 տոկոսը ՀԷՑ-ը ձեռք է բերել կրկնակի էժան գնով:  Հետևաաբար սակագնի նվազման հիմքերը գնագոյացման  բանձևում շատ հստակ երևում են:  Ըստ էության այն  1,22 դրամ նվազումը, որ արվում է այսօր շատ հանգիստ  կարող էր արվել դեռևս օգոստոսի մեկին: Ավելին, այս երկու էժանացման հանագումարը, միևնունն է,  կրկնակի անգամ զիջում է 2015 թվականի հուլիսի 7 դրամով թանկացմանը: Սամվել Կարապետյանը և ՀՌԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը   իրական տնտեսական գործըթնացով առաջնորդվելու դեպքում, անշուշտ կարող էին առնվազն 6 ամիս առաջ նվազագույնը 7 դրամով սակագինը նվազեցնել: Բայց այստեղ շատ հզոր քաղաքակնություն կա՝ շատ ավելի շահավետ է  7 դրամով բարձրացնել, հետո քիչ-քիչ՝ 1-2 դրամով իջեցնել:  Այս տարբերակով հա՛մ քաղաքական դիվիդենտներ են ապահովում իրենց բերած վարչապետի համար, հա՛մ էլ կլորիկ գերշահույթ են ստանում:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing