Լրահոս

Սամվել Կարապետյանը՝ ռուս-ադրբեջանական հարաբերությունների թշնամի

 

Ալիևյան ստրուկներից մեկը՝ haqqin.az կայքի գլխավոր խմբագիր Է.Ֆաթուլաևը «դոկտորական» ատենախոսություն էր նվիրել ռուս-ադրբեջանական հարաբերությունների թշնամիներին՝ հայերիս, ավելի ճիշտ ռուսաստանաբնակ հայությանը:

Մտադրություն չունեմ անդրադառնալու սույն հոդվածագրի անհեթեթ մտքերի փորլուծությանը: Զավեշտալին այն է, որ ըստ հոդվածագրի, ռուս-ազերիական հարաբերությունների գլխավոր թշնամիներից մեկը «Տաշիր Գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանն է:

Ֆաթուլաևը վերջինիս համարում հակաազերիկան դիրքորոշում ունեցող քաղաքական գործիչների, օրինակ՝ Կոնստանտին Զատուլինի հովանավորը: Ծիծաղելին այն է, որ որևէ ապացույց Ֆաթուլաևը չի ներկայացնում: Դա թուրքի ոճն է. ապատեղեկատվությունը որպես ճշմարտություն մատուցելը:

Հոդվածում ալիևյան անձնական գրչակը նաև բողոքում է ևս մի քանի հայերից և ռուսաստանցի քաղաքական և հասարակական գործիչներից, որոնք ըստ նրա հայկական լոբբի ակտիվ մասնակիցներն են: Դրանք են՝ Վոլոդինը, Կուրղինյանը, Շահնազարովը, Բաղդասարովը, Բաբայանը, Սատանովսկին, Life News-ի սեփականատեր Գաբրիելյանովը, RT-ի Մարգարիտա Սիմոնյանը և այլն:

Ֆաթուլաևը, ով ժամանակին մեղադրում էր և՛ հայր, և՛ որդի Ալիևներին բազմաթիվ սպանությունների և Խոջալուի ցեղասպանության կազմակերպման մեջ՝ նեղսրտում է, որ իր ներկայիս հովանավոր՝ Իլհամ Ալիևի ջանքերը, Մոսկվայում ուժեղացնելու ազերիների դիրքերը, հօդս են ցնդում հայկական լոբբիստերի պատճատռով:

Ալիևի գրչակի կարծիքով ռուս-ադրբեջանական հարաբերությունները ծառայում են ՌԴ-ի շահերին: Ինչպես միշտ, այս անգամ էլ որևէ ապացույց չի ներկայացվում: Չի ներկայացվում, քանի որ դրանք չկան: Ադրբեջանը, երբ 1991 թ-ին անկախություն ձեռք բերեց, դարձավ Անկարայի ֆորպոստը Հարավային Կովկասում՝ վարելով հակառուսական քաղաքականություն: Էյնուլան մոռանում է, թե ինչպես էր Բաքուն առաջին և երկրորդ չեչենական պատերազմների ժամանակ հովանավորում չեչեն և այլ ահաբեկիչներին: Իսկ Հեյդար Ալիևի աշխատակազմի կարկառուն ներկայացուցիչներն էլ Չեչնիայում ծավալվող իրադարձությունները բնութագրում էին որպես չեչեն ժողովրդի ազգային ազատագրական շարժում:

Մոսկյավում նաև չեն մոռանում,թե Մովսար Բարաևը,ով 2002 թ-ի հոկտեմբերի 23-ին մի խումբ ահաբեկիչների հետ գրավել էր Դուբրովկայի թատերական կենտրոնը,առաջինը ուր էր զանգել…Այո,զանգել էր Բաքու,իր հովանավորներից ցուցումներ ստանալու:

Գաբալայի ՌԼԿ-ից ռուսներին «կուլտուրական» ձևով վռնդել է ևս ռուս-ադրբեջանական բարեկամության դրվագներից մեկն է…Սա ընդամենը մի քանի «պատմություն» էր Բաքվի և Մոսկվայի «եղբայրական» հարաբերություններից:

Հետաքրքիր է, իսկ այս հակառուսական գործողությունների մեջ վերը նշված հայերը ինչ ներգրավվածություն ունեին… Հայերն են մեղավոր,որ Ադրբեջանն օգնել է ահաբեկիչներին Մոսկվայի դեմ պայքարում:

Բաքվի համար ամենասարսափելի տեսարանը Մոսկվայում Կրեմլի և Պետական Դումայի հարևանությամբ գտնվող Ararat Park Hyatt հյուրանոցն է: Հոդվածագրի համար դա կատաղության պատճառ է դարձել:  Առանց վարանելու Էյնուլան այն բնութագրել է՝ «Արատավոր քարոզչություն Կրեմլի կողքին»:

Շատ գովելի է, որ ռուսաստանաբնակ հայկական համայքնը ոչ միայն պաշտպանում է ՌԴ-ի շահերը, այլև գովազդում է պատմական հայրենիքը, որը դառնում է մեր արևելյան և արևմտյան եկվոր և քոչվոր հարևանների զայրույթի պատճառ: Բաքվի նեղսրտելը՝ ՄԵՐ հաղթանակն է:

Հ.Գ.Ազերիական մամուլն ընթերցելիս կարելի է ենթադրել,որ նույն ՌԴ-ում բնակվում են ազգությամբ ազերի բազմաթիվ միլարադատերեր և մեդիա-դեմքեր: Հարց՝ «Ինչու՞ նրանք ազերիամետ գործունեությամբ չեն զբաղվում…» Պատասխանը հայտնի է շատերին:

Ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից որպես թուրքեր ներկայացվողների 99,9% թուրք չեն և մտադրություն էլ չունեն զբաղվել թրքամետ ինչ-որ կասկածելի ձեռնարկներով: Իսկ Բաքվի կողմից գնվածների մեծ մասը ծառայությունների մատուցելուց հետո մոռանում են, որ ժամանակին գովազդում էին Անկարայի և Բաքվի շահերը:

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

http://newspress.am/archives/53217

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing